Последние новости

Հայաստանում կարող են կտրուկ աճել վիրավորանքի և զրպարտության համար տուգանքի չափերը

Հայաստանում կարող են կտրուկ աճել վիրավորանքի և զրպարտության համար տուգանքի չափերը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին քննարկման ժամանակ հայտարարեց օրինագծի հեղինակ, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

«Մի քանի րոպեում հնարավոր է գրանցվել սոցցանցում կամ նույնիսկ կայք բացել, որը իրավաբանական ուժ չունի: Տվյալ սոցցանցերի և կայքերի միջոցով քննադատում են հայտնի քաղաքական գործիչների, պատգամավորների, իշխանության ներկայացուցիչների: Խոսքը ոչ միայն իշխանության, այլ նաև ընդդիմության ներկայացուցիչների հասցեին հնչող վիրավորանքների մասին է»,-ասաց քաղաքական թիմի ներկայացուցիչը, ով մինչև իշխանության գալը մեղադրանքներ էր հնչեցնում իր ընդդիմախոսների հասցեին՝ ընդ որում դա անելով ԶԼՄ-ների և սոցցանցերի միջոցով:

Սիմոնյանն առաջարկեց վիրավորնքների համար սահմանել 5 մլն դրամ գործող 1 մլն դրամի փոխարեն, և զրպարտության համար՝ մինչև 10 մլն դրամ ներկայիս 2 միլիոնի փոխարեն: Ընդ որում, տուգանքի վերջնական չափը կորոշի դատարանը:

Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանն էլ կարծում է, որ տվյալ հարցում պետք է որոշել վերին շեմը: Նրա խոսքով՝ կառավարությունը հնարավոր է համարում վիրավորանքների համար վերին շեմ սահմանել 2 մլն դրամը, զրպարտության համար՝ 3 մլն դրամը: Տվյալ առաջարկը, ինչպես նկատեց Դանիելյանը, ուղղված է խոսքի ազատության պաշտպանության ոլորտում չարաշահումների կանխարգելմանը:

Երկարատև քննարկումներից հետո հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց տվյալ օրենսդրական նախաձեռնությանը, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ