Մենք դադարեցնում ենք մեր ֆիզիկական մասնակցությունն այս ֆարսին. Մարտի 1-ի գործով տուժողներ
Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իրենք այլևս ֆիզիկապես չեն մասնակցի դատական նիստերին։
«Այժմ, երբ մարտի 1-ի գործով նախաքննությունը դադարեցված է, իսկ դատաքննությունը վերածվել է թանկարժեք ժամավաճառության և ֆարսի, դատարանի նիստերի դահլիճում տիրում է կամայականությունն ու թողտվությունը, որն ուղղված է Սահմանադրության դեմ և արժանանում է բարձր հանդուրժողականության, մենք դադարեցնում ենք մեր ֆիզիկական մասնակցությունն այս անբովանդակ միջոցառմանը»,–նշեց Եգորյանը։
Նրա խոսքով` իշխանությունն անկարող է իրականացնել բովանդակային և հետևողական իրավական քաղաքականություն։ Մեղադրանքից զատ որևէ էական առաջխաղացում չկա Մարտի 1–ի իրադարձությունների կապակցությամբ ապօրինի դատապարտված անձանց դատավճիռների վերանայման հարցում։
«Մարտի 1-ի գործով դատախազությունը չէր դրսևորում բավարար կամք քրեական հետապնդումները համակարգված իրականացնելու ուղղությամբ։ Առանձին դեմքեր հնարավորություն էին ստանում խուսափելու քննությունից կամ նրանց ընծայվում էր ազատություն խուսափելու քրեական հետապնդումից և շատ մարդկանց հնարավորություն էր տրվում խուսափելու պատասխանատվությունից»,–նշեց փաստաբանը:
Եգորյանը նշեց, որ իրավապահ մարմինների կողմից իրենք սաբոտաժ են և հակազդեցություն են նկատել, որն ուղղված է ի վնաս Մարտի 1-ի գործի բացահայտմանը: Փաստաբանի խոսքով` իշխանությունները ապիկար գտնվեցին անգամ ՍԴ ճգնաժամի լուծման հարցում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 11:17
По сообщениям прессы, директор Службы национальной безопасности Армен Абазян был освобождён от занимаемой должности после того, как отказался выполнить требование Никола Пашиняна демонстративно задержать против бизнесмена Самвела Карапетяна.
-
2025-06-18 11:16
В США заявили о том, что в ближайшие два дня ситуация в конфликте с Ираном может стать критической. При этом не исключается возможность применения военной силы, если не будет дипломатических шагов. Об этом сообщил телеканал ABC.
-
2025-06-18 11:14
Глава группы компаний «Ташир» Самвел Карапетян находится в Следственном комитете Армении. Об этом сообщают источники Armenia Today со ссылкой на собственные источники.
-
2025-06-18 11:13
Верховный лидер Ирана Али Хаменеи анонсировал новую фазу военного конфликта с Израилем. Об этом он сообщил в своем аккаунте в социальной сети X.