Последние новости

Մենք դադարեցնում ենք մեր ֆիզիկական մասնակցությունն այս ֆարսին. Մարտի 1-ի գործով տուժողներ

Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իրենք այլևս ֆիզիկապես չեն մասնակցի դատական նիստերին։

«Այժմ, երբ մարտի 1-ի գործով նախաքննությունը դադարեցված է, իսկ դատաքննությունը վերածվել է թանկարժեք ժամավաճառության և ֆարսի, դատարանի նիստերի դահլիճում տիրում է կամայականությունն ու թողտվությունը, որն ուղղված է Սահմանադրության դեմ և արժանանում է բարձր հանդուրժողականության, մենք դադարեցնում ենք մեր ֆիզիկական մասնակցությունն այս անբովանդակ միջոցառմանը»,–նշեց Եգորյանը։

Նրա խոսքով` իշխանությունն անկարող է իրականացնել բովանդակային և հետևողական իրավական քաղաքականություն։ Մեղադրանքից զատ որևէ էական առաջխաղացում չկա Մարտի 1–ի իրադարձությունների կապակցությամբ ապօրինի դատապարտված անձանց դատավճիռների վերանայման հարցում։

«Մարտի 1-ի գործով դատախազությունը չէր դրսևորում բավարար կամք քրեական հետապնդումները համակարգված իրականացնելու ուղղությամբ։ Առանձին դեմքեր հնարավորություն էին ստանում խուսափելու քննությունից կամ նրանց ընծայվում էր ազատություն խուսափելու քրեական հետապնդումից և շատ մարդկանց հնարավորություն էր տրվում խուսափելու պատասխանատվությունից»,–նշեց փաստաբանը:

Եգորյանը նշեց, որ իրավապահ մարմինների կողմից իրենք սաբոտաժ են և հակազդեցություն են նկատել, որն ուղղված է ի վնաս Մարտի 1-ի գործի բացահայտմանը: Փաստաբանի խոսքով` իշխանությունները ապիկար գտնվեցին անգամ ՍԴ ճգնաժամի լուծման հարցում, տեղեկացնում է Sputnik Armenia:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ