«Հռադամիստ» օպերան կներկայացվի Հայաստանում
Գերմանացի երգահանի 200 տարվա պատմություն ունեցող օպերան, որը ներկայացնում է հայոց պատմության մի դրվագը, կբեմադրեն Գառնու տաճարում։
Գառնիի հեթանոսական տաճարի տարածքում սեպտեմբերի 7-ին ասուլիսով մեկնարկեցին գերմանացի մեծանուն երգահան Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի «Հռադամիստ» օպերայի բեմադրման աշխատանքները:
1720 թ. ապրիլի 27-ին Լոնդոնի Թագավորական թատրոնում առաջին անգամ բեմադրված օպերայի թեման վերցված է մ.թ. 1–ին դարի Հայոց պատմությունից։ Այն պատմում է Մեծ Հայքի դրածո թագավոր Հռադամիզդիկողմից իր կնոջ` Զենոբիային սպանելու և վերջինիս փրկության մասին։ Իսկ հայաստանյան հանդիսատեսն այն վայելելու հնարավորություն կունենա 2021թ–ին։
Ինչպես նշեց նախագծի պրոդյուսեր Գագիկ Մանասյանը չափազանց սիմվոլիկ է օպերայի կազմակերպումը Գառնիի տաճարում, քանի որ լիբրետտոյում նշված է, և՛ տաճարը, և՛ Տրդատը։ Ցանկություն կա օպերայի բեմադրությունը դարձնել միջազգային մշակութային իրադարձություն, այդ իսկ պատճառով հրավիրվել է հռչակավոր դիրիժոր Ջորջ Փեհլեվանյանը, հայտնի վրացի ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան, Մեծ թատրոնի մեներգչուհի Աննա Ագլատովան և այլք։ Հայաստանից օպերայի աշխատանքներին կներգրավվի երգիչ Բարսեղ Թումանյանը։
«Համավարակի պայմաններում Եվրոպայից գալ և ձեզ հետ լինելը դժվար էր, բայց շատ հաճելի։ Երեք երկրները` Հայաստանը, Վրաստանը և Գերմանիան միացնելու գաղափարը չափազանց հրապուրիչ է։ Երաժշտությունը միավորում է։ Այս օպերան կատարում են Ամերիկայում, Անգլիայում, Գերմանիայում և այլուր, բայց ոչ մեկ չի կարող իր ներկայացման մեջ ունենալ Գառնիի օրիգինալ տաճարը, դա կարող է լինել միայն Հայաստանում, և սա եզակի առիթ է օգտվել այդ հնարավորությունից», - նշեց դիրիժոր Ջորջ Փեհլեվանյանը։
Իր հերթին ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան նշեց, որ, եթե անգամ համավարակը չնահանջեր, միևնույն է նախագիծը կիրականանար։
«Հիանալի է տեսնել երկու հին ազգերի միավորումը տաճարում։ Ես քանի որ ավանտյուրւստ եմ, ուրախացա որ ոչ այնքան լավ ժամանակներում է դա տեղի ունենում։ Ամբողջ աշխարհը հիվանդ է, իսկ մենք հավաքվել ենք այստեղ` անվախ և մեկ նպատակով միավորված», - նշեց նա։
Նախագիծն իրականացվելու է «Մտավոր սեփականության պաշտպանության ասոցիացիայի» նախաձեռնությամբ։
Նշենք, որ «Հռադամիստը» օպերա է երեք գործողությամբ։ Առաջնախաղը կայացել է 1720 թ. ապրիլի 27-ին Լոնդոնի Թագավորական թատրոնում (King's Theatre)։ Օպերան համարվում է գերմանացի երգահանի լավագույն գործերից մեկը, այսօր էլ երբեմն բեմադրվում է եվրոպական և հատկապես գերմանական թատրոններում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-02-22 09:26
Затраты на лечение травм, полученных в результате падения, будут возмещены в рамках госзаказа. Об этом в соцсетях написала министр здравоохранения Армении Анаит Аванесян.
-
2025-02-22 09:21
Член Комитета «Ай Дата» Иерусалима Сероб Саакян в беседе с Alpha News коснулся вопроса армянских земельных владений в Иерусалиме.
-
2025-02-22 09:18
Эдгару Казаряну предъявили обвинение по статье, которая предусматривает лишение свободы до 5 лет.
-
2025-02-22 09:15
Процессы в Украине протекают в той же логике, что и в Армении, разве, что там война ведется немного по-другому, но логика политики та же. Об этом в беседе с корреспондентом Новости Армении–NEWS.am заявил координатор национального гражданского объединения «Айакве» Аветик Чалабян.