ՎԱՆԱ ԼՃԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՆՎԱԶՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ Ի ՀԱՅՏ Է ԵԿԵԼ ԱՐՃԵՇԻ ՀԱՅԿԱԿԱՆ «ԽՈՐՏԱԿՎԱԾ ԲԵՐԴԸ»
Վանա լճի ջրի մակարդակի նվազման հետևանքով հայկական պատմական բերդ է ի հայտ եկել։ Հին Արճեշը, որի մի հատվածն այսօր կոչվում է «Չելեբիբաղը», 1841թ․ Վանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով աստիճանաբար լքվել և ջրի տակ է անցել։ Հետո երաշտի պատճառով ջրի մակարդակը նվազել էր և «խորտակված քաղաքը» ջրի երես դուրս եկել։ Քաղաքին պատկանող շինությունները զգալիորեն վնասվել էին 2011թ․ Վանի երկրաշարժից։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Թուրքական «Yeni Şafak» թերթի փոխանցմամբ՝ այժմ կրկին երաշտի հետևանքով լճի մակարդակը 2 մետրով նվազել է և արդյունքում տեսանելի են դարձել Արճեշի բերդի ավերակները։
Թուրք հետազոտող-գրող Սելահաթթին Քոշարը թերթին տված հարցազրույցում հայտնել է, որ բերդի մի մասը պետք է վերականգնվի և վերածվի զբոսաշրջային կենտրոնի։
Նշենք, որ Արճեշի հայկական բերդը կառուցվել է Վանի թագավորության տարիներին։
Թուրքիայում մինչև այսօր խոսվում է Հին Արճեշի ամրոցի ներքին կառույցների և պատմական մզկիթի մասին, այնինչ ընդհանրապես չի քննարկվում եկեղեցու գոյության մասին։
Հիշեցնենք, որ 18-րդ դարի երկրորդ կեսից, Վանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով հին Արճեշն աստիճանաբար անցնում է ջրի տակ և 19-րդ դարի երկրորդ կեսից այլևս չէին երևում նրա շենքերը, եկեղեցիները, բնակելի տները և մյուս կառույցները։ Միայն խիստ ալեկոծությունների ժամանակ, երբ լճի ալիքները նահանջում էին դեպի խորքերը, հազիվ նշմարվում էին նրա պաշտպանական պարիսպների ու դրանց աշտարակների մնացորդները։ Պատմական Արճեշը ջրի տակ թաղվելուց հետո, դրանից մի փոքր հյուսիս, ավելի բարձրադիր վայրում կառուցել են Ականց անունը կրող (Նոր Արճեշ, թուրքերեն՝ Էրջիշ) քաղաքը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: