«Մեդիա պաշտպանը»՝ Ալեն Սիմոնյանի նախագծի մասին
Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել, որի համաձայն՝ սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում հրապարակված վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափը վիրավորանքի դեպքում 1 միլիոն դրամից դարձնել 5 միլիոն դրամ, զրպարտության դեպքում` 2 միլիոնից՝ 10 միլիոն դրամ:«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը դատապարտում է այս նախաձեռնությունը, որն, ըստ էության, միտված է սահմանափակելու խոսքի ազատությունը։ Զրպարտություն և վիրավորանք եզրույթները Հայաստանում օրենքով հստակ սահմանված չեն։
«Սուբյեկտիվ ընկալմամբ այս կամ այն գրառումը կարող է ներկայացվել որպես զրպարտություն, և իշխանությունների կողմից գործիք դառնալ քաղաքացիներին ու մամուլին լռեցնելու համար։ Պետք է բացառել օրենքը սեփական շահերին ծառայեցնելու բոլոր միտումները։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը դեմ է զրպարտությանը և վիրավորանքին, միևնույն ժամանակ դատապարտում է խոսքի ազատության դեմ քաղաքական նպատակներով առաջ քաշված նախագիծը։Կոչ ենք անում ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին քայլեր ձեռնարկել այս առաջարկի դեմ և հանուն խոսքի ազատության չթույլատրել նման նախաձեռնության ընդունումը»,-նշված է տարածած հայտարարության մեջ, տեղեկացնում է Panorama.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 19:45
Главное последствие эскалации конфликта России и Азербайджана — осознание, что Баку не тот, за кого выдавал себя, считает первый заместитель председателя Комитета Госдумы по делам СНГ Константин Затулин. Об этом депутат рассказал в беседе с «Лентой.ру».
-
2025-07-22 19:44
Заблаговременная регистрация иностранцев в мобильном приложении RuID со сдачей биометрии и заполнение в нем электронного заявления является добровольной и не послужит отказом для въезда в РФ. Об этом сообщает ТАСС со ссылкой на пресс-центр МВД России.
-
2025-07-22 19:39
Напомните, пожалуйста, этому субъекту, что она окончила юридический факультет. Фактически эта госпожа прогуляла все уроки, касающиеся институтов «презумпции невиновности» и «надлежащего доказательства». Об этом написала на своей странице в Facebook адвокат Марине Фарманян, комментируя заявление министра здравоохранения Армении Анаит Аванесян.
-
2025-07-22 19:37
Люди, которые взяли на себя управление ЭСА, не имеют опыта. Это политические лица, и они, в первую очередь, будут ставить политические шоу. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am экономист Сурен Парсян.