Արարատ Միրզոյանն ընդունել է Գարեգին Երկրորդին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից, Միրզոյանը նշել է, որ եկեղեցի-պետություն, եկեղեցի-կրթական համակարգ հարաբերություններին վերաբերող մի շարք հասարակական հնչեղություն ունեցող հարցեր են այժմ քննարկվում: Նա ասել է, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցին դարերի ընթացքում եղել է հայ ազգի հենասյուներից մեկն ու 21-րդ դարում էլ շարունակում է սերտ համագործակցությունը պետության հետ՝ հանուն հայ ժողովրդի բարօրության:
Ամենայն հայոց կաթողիկոսը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ բազում հարցեր են ծառացած մեր ժողովրդի և պետության առջև, և այդ մարտահրավերներին դիմակայելու հարցում մեծապես կարևոր է Ազգային ժողովի օրենսդրական առաքելությունը:
Ամենայն հայոց հայրապետն արդյունավետ աշխատանք է մաղթել Ազգային ժողովի նախագահին ու պատգամավորներին՝ հավելելով, որ Հայ առաքելական եկեղեցին անկախությունից ի վեր սերտորեն գործակցել է Ազգային ժողովի հետ և այդ գործակցությունը նաև իր դրական արդյունքն է ունեցել եկեղեցի-պետություն հարաբերությունները կարգավորող օրենսդրության մշակման գործում:
Արարատ Միրզոյանը և Գարեգին Բ կաթողիկոսն անդրադարձ են կատարել միջազգային կոնվենցիաներին և կրթական չափորոշիչներին վերաբերող հարցերի: Վեհափառը վերահաստատել է, որ Առաքելական եկեղեցին շարունակելու է ջանքերը՝ հայրենիքի հզորացման, պետության ամրացման և ժողովրդի երջանիկ, խաղաղ, ապահով կյանքի կերտման համար:
Խորհրդարանի ղեկավարն իր հերթին շեշտել է, որ Ազգային ժողովի գործունեության հիմնական առանցքը մեր պետականության և ազգի հավերժության ապահովումն է, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: