Ադրբեջանի հատուկ ծառայությունները հրապարակել են արցախցի օգտատերերի անձնական տվյալներ
Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը սոցիալական ցանցերում մշտադիտարկման ընթացքում բացահայտել է սոցիալական կայքերի նկատմամբ Ադրբեջանի հատուկ ծառայությունների հարձակումների փորձեր:
«Վերջին օրերին Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայություններն, օգտագործելով արդի տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունները, հաքերային հարձակման են ենթարկել հանրապետության մի շարք քաղաքացիների սոցիալական ցանցերի օգտահաշիվներ՝ հրապարակելով դրանցում առկա լուսանկարներ և անձնական տվյալներ պարունակող տեղեկատվություն» ,- հայտնում է Արցախի ԱԱԾ-ն:
Ազգային անվտանգության ծառայությունը սոցիալական ցանցերից օգտվող քաղաքացիներին հորդորում է ավելի ուշադիր և զգոն լինել, զերծ մնալ սոցիալական ցանցերում և նամակագրության ժամանակ անձնական տվյալների, հատկապես զինվորական ծառայության և ծառայության մեջ գտնվող անձանց վերաբերյալ տեղեկատվության հրապարակումից:
Նշենք, որ այս տարի ադրբեջանցի հաքերների կողմից հարձակման են ենթարկվել ՀՀ որոշ պաշտոնական կայքեր, այդ թվում նաև` ՀՀ վարչապետինը։ Ինչպես նաև համավարակի ընթացքում ադրբեջանցի հաքերները կարողացել էին կոտրել համապատասխան համակարգիչն ու հրապարակել կորոնավիրուսից մահացած անձանց անձնական տվյալները, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 09:25
Служба доходов Министерства финансов Грузии выступила с заявлением в ответ на распространившуюся сегодня в СМИ дезинформацию о сбоях в таможенном контроле на границе, сообщает Грузия Online.
-
2025-07-30 09:22
Ручеек помощи, поступающий в сектор Газа, должна превратиться в океан, заявил во вторник генеральный секретарь Организации Объединенных Наций Антониу Гутерриш, передает Reuters.
-
2025-07-30 09:19
Армяне должны общими усилиями не допустить, чтобы в жизни возобладали нетерпимость и братоненавистничество, а ложь и зло не подорвали национальное единство. Об этом заявил Католикос Всех армян Гарегин Второй на встрече с участниками Всеармянского спортивного союза в Эчмиадзине.
-
2025-07-30 09:17
29 июля завершилось судебное разбирательство по делу Соны Мнацаканян — беременной женщины, ставшей жертвой наезда кортежа премьер-министра в 2022 году.