Մհեր Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեն բացահայտել է ԱԺ նախկին պատգամավոր, Էրեբունի համայնքի նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի մի շարք հանգամանքներ:
Ինչպես հայտնում են ՔԿ-ից, պարզվել է, որ Մհեր Սեդրակյանը, 1999-2008թթ. զբաղեցնելով Երևանի Էրեբունի համայնքի ղեկավարի պաշտոնը, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները՝ վարչական պատասխանատվության միջոց չի կիրառել Վարդավառի զբոսայգու տարածքում իր որդու և եղբոր կողմից 2782,55 քմ տարածքով ինքնակամ շինություններ կառուցելու համար:
Փոխարենը նա այդ շինությունները նախ՝ համայնքի, ապա՝ որդու և եղբոր սեփականության իրավունքով գրանցելու համար, 2004թ. մայիսի 27-ին դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունու տարածքային ստորաբաժանում: Կոմիտեից շինությունների հատակագիծը ներկայացվել է Երևանի քաղաքապետարան, և 2004թ. հուլիսի 19-ին Երևանի քաղաքապետի որոշմամբ Վարդավառի զբոսայգու և Վարդավառի լճի տարածքում կառուցված ինքնակամ շինությունների նկատմամբ ճանաչվել է Էրեբունու թաղապետարանի սեփականության իրավունքը:
Այնուհետև 2004թ. օգոստոսի 5-ին, Էրեբունու թաղապետարանի դիմումի հիման վրա կատարվել է անշարժ գույքի բաժանում 5 մասի, իսկ 2004թ. օգոստոսի 6-ին բաժանված գույքերի նկատմամբ գրանցվել է Էրեբունու թաղապետարանի իրավունքը:
Դրանից հետո արդեն Մհեր Սեդրակյանը համայնքի ավագանու անդամների օժանդակությամբ, Երևան քաղաքի Էրեբունի համայնքի սեփականությունը հանդիսացող, «Վարդավառ զբոսայգու» տարածքում գտնվող ընդհանուր 12035.5քմ. հողատարածքը օտարել է որդուն և եղբորը:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Մհեր Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 11:16
Азербайджан сегодня стал не просто сателлитом Турции и союзником Украины. Алиев вступил в коллаборацию и с Израилем. Именно Азербайджан предоставлял свое воздушное пространство израильским ВВС для нанесения ударов по Ирану. Иранские спецслужбы уже сейчас имеют достоверное подтверждение этому, сообщает телеканал «Царьград».
-
2025-07-21 11:15
Ереван и Баку по-разному трактуют маршрут для связи Азербайджана и Нахиджевана. Армянская сторона после 44-дневной войны в Нагорном Карабахе неоднократно заявляла, что готова предоставить дорогу, а не экстерриториальной коридор. Однако Баку и Анкара настаивают на так называемом "Зангезурском коридоре".
-
2025-07-21 11:00
Адвокаты предпринимателя и мецената Самвела Карапетяна опубликовали девятую часть его послания «Что удалось нашим властям?».
-
2025-07-21 10:54
Бывший лидер сборной Армении по шахматам Левон Аронян, ныне представляющий США, победил на турнире Freestyle Chess Grand Slam в Лас-Вегасе. Об этом сообщает страница турнира. В финале он обыграл гроссмейстера Ханса Моке Ниманна со счётом 1,5:0,5.