Արսեն ԲԱԲԱՅԱՆ. ՄԵՐ ՑԱՆԿԱՑԱԾ ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏՈՒՄ Է, ՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՉԻՆՉ ՉԻ ԱՆՈՒՄ ՀԱՆՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԻ
Սարսափահարությունները ռեժիմում չեն դադարում, Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության վարչության անդամ Արսեն Բաբայանը:
«Օրերս մի առիթով նշել էի, որ ռեժիմում խուճապ է, և փաշինյանական խունտան իրեն կոտորում է՝ մարդկանց համոզելու, թե իբր երեք կուսակցություններում աշխատանքն արդյունավետ չէ։
ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և «Հայրենիք»-ի համատեղ աշխատանքի ամրությունն, իհարկե, փաստվում է ամեն օր՝ մեր նոր ու հանուն ժողովրդի նախաձեռնություններով։ Մեր ցանկացած նոր նախաձեռնություն լրացուցիչ անգամ հաստատում է, որ իշխանությունը ոչինչ չի անում հանուն այն ժողովրդի, որն իրեն իշխանության է բերել։
Իշխանությունների գրպանում տեղավորված մի երեսփոխան կա, որն առանձնահատուկ ոգևորությամբ սեփական դեղին մամուլում պարբերաբար բարբաջում է, թե եռյակում կան խնդիրներ։ Այսօր էլ գրել է, թե իբր «Հայրենիք»-ի իր աղբյուրը հայտնել է, որ մեր կուսակցությունը չի ցանկանում միանալ ԲՀԿ-ի հանրահավաքին ինչ-ինչ անհեթեթ պատճառաբանություններով։
Մենք բազմիցս հայտնել ենք, որ «Հայրենիք»-ն անհրաժեշտության դեպքում մասնակցելու է ԲՀԿ-ի հանրահավաքին, ավելին՝ պատրաստ է իր մասնակցությունը բերել նաև հարթակում։
Եվ ուրեմն՝ զուր են երեսփոխանի խելակորույս ջանքերը...
Ինչ վերաբերում է «Հայրենիք»-ում «աղբյուր» ունենալուն, ապա դա նույնքան սուտ է, որքան սուտ կլինի պնդումը, թե Արման Բաբաջանյանը դասալիք չէ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 19:41
Гроссмейстер Левон Аронян начал с победы шахматный турнир Esports World Cup 2025 в Эр-Рияде.
-
2025-07-29 19:39
Открытие коммуникаций через Сюник создаст большие возможности для развития Армении. Об этом заявил в ходе рабочего совещания в Капане президент Армении Ваагн Хачатурян, сообщает пресс-служба главы армянского государства.
-
2025-07-29 19:37
Состояние здоровья арестованного ранее активиста движения "Священная борьба" Агвана Аршакяна резко ухудшилось, сообщил Sputnik Армения его адвокат Вараздат Арутюнян.
-
2025-07-29 19:14
Уже длительное время очень многие жители общины Артик, деятели искусства, общественные и политические деятели бьют тревогу: в Артике предпринимаются попытки демонтировать памятник, посвященный павшим в Великой Отечественной войне.