Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՀՌԵԼԻ ՃԱԿԱՏ Է ԲԱՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱՐՑԱԽԻ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՄԱՐ
Թուրքիան և Ադրբեջանը համատեղ մեդիապլատֆորմ են ստեղծում, որի նպատակ, ըստ պաշտոնական պարզաբանումների, անվտանգության ոլորտի սպառնալիքներն են։
Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Թուրքիան և Ադրբեջանը վերջին շրջանում արդեն իսկ ձևակերպել են իրենց ընդհանուր օրակարգը արտաքին քաղաքականության, անվտանգության, տնտեսության ուղղություններով, ապա սա Թուրքիա-Ադրբեջան միասնական քաղաքականության տրամաբանության մեջ տեղավորվող հերթական ներդաշնակեցումն է։
Հասկանալի է, որ հիբրիդային պատերազմի դրույթներում առանցքային դեր ունի տեղեկատվական քաղաքականությունը, դա կդիտենք քարոզչական պատերազմի, թե ագրեսիվ տեղեկատվական գործողությունների համատեքստում, կարևոր չէ։
Այս մեդիապլատֆորմի ֆունկցիան ներկայիս պայմաններում հիբրիդային պատերազմում տեղեկատվական ապահովում իրականացնելու համար է, իսկ սահմանային լարվածության կամ մարտական գործողությունների պայմաններում հասկանալի է, որ ապահովելու է մարտական գործողությունների տեղեկատվական բաղադրիչը՝ Թուրքիայի գերակտիվ մասնակցությամբ, ընդհանուր տեղեկատվական ռեսուրսների մոբիլիզացմամբ։
Թուրք-ադրբեջանական այս նախաձեռնությունը ահռելի ճակատ է բացում Հայաստանի, Արցախի և Սփյուռքի համար։ Դա անկասկած առկա էր նաև մինչ այս իրադարձությունը, իսկ այսօր, առավել քան երբևէ, հայկական իրականության մեջ առկա տեղեկատվական ներուժը հնարավորինս համախմբելու և համընդհանուր օրակարգին ծառայեցնելու խնդիր կա։
Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 15:17
Благодаря сотрудничеству между Америабанком и Arca, теперь уже можно совершать платежи через Apple Pay также и на армянских онлайн-платформах. Эта функция активна как для iPhone, так и для других устройств Apple.
-
2025-07-18 10:02
Пока Никол дает бой на информационном поле и перетягивает на себя всеобщее внимание его силовой аппарат действует более мягкими способами, пишет эксперт по информационной безопасности Карен Вртанесян.
-
2025-07-18 08:55
Капанский международный музыкальный фестиваль, проходящий уже третий год подряд, собрал в Армении более 30 всемирно известных музыкантов, при участии которых в Органном зале Капана прошли многожанровые концерты.
-
2025-07-18 05:31
В нижнюю палату (Dáil Éireann) двухпалатного парламента Ирландии внесена межпартийная резолюция о признании Геноцида армян, сообщает Европейская армянская федерация за справедливость и демократию (EAFJD).