ՀՀ առողջապահության նախարարությունը մտադիր է ևս 4 բուժհաստատություն լուծարել
ՀՀ կառավարությունն այսուհետ առողջապահական հաստատությունները սեփականաշնորհելիս ինքնուրույն կորոշի այդ հաստատությունների պրոֆիլների պահպանման անհրաժեշտությունը: Այս մասին սեպտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում տնտեսական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստին «2017-2020 թվականների պետական գույքի մասնավորեցման ծրագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի փոխնախագահ Վարդան Կոստանյանը:
Նրա խոսքով` դեռ 2017-ին մասնավորեցման ծրագրում ընդգրկվել էր միանգամից 17 առողջապահական հաստատություն, որից այսօրվա դրությամբ 5 բժշկական կենտրոն մնում է չմասնավորեցված: «Հաշվի առնելով այն փաստը, որ ծրագիրը մոտենում է ավարտին` անհրաժեշտություն առաջացավ փոփոխել այն, որպեսզի գործադիր մարմնին հնարավորություն ընձեռնվի որոշել օտարման գործընթացում այդ օբյեկտների պրոֆիլի պահպանման նպատակահարմարությունը: Հակառակ դեպքում այդ կազմակերպությունները կլուծարվեն: Խոսքը Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի, Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի, ԳԱԱ-ի կուրորտոլոգիայի և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի, Հանրապետական սպելեոթերապևտիկ կենտրոնի և Նևրոզների կլինիկայի մասին է»,- պարզաբանեց Կոստանյանը:
Ինչպես նշեց Պետական գույքի կառավարման կոմիտեի փոխնախագահը, Հայաստանի առողջապահության նախարարությունը համարում է, որ, Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնից բացի, մյուս կազմակերպությունների պրոֆիլների պահպանումն աննպատակահարմար է: Ավելին, ըստ նրա, 2021 թվականից Նևրոզների կլինիկան այլևս պետպատվեր չի ստանա: «Այս տարի կենտրոնի համար պետպատվերի ծավալը կազմել է 127 մլն դրամ: Ընկերությունն ինքը գնահատվում է 164 մլն դրամ: Բժշկական կենտրոնների պրոֆիլը փոխելու հնարավորությունը պայմանավորված է նաև նրանով, որ դրանցում մատուցվող ծառայություններն այժմ առկա են այլ կլինիկաներում: Այս կլինիկաների ֆինանսական վիճակը վատթարանում է, և ջանքեր են գործադրվում դրանք պահպանելու ուղղությամբ: Առաջիկայում կներկայացվի պետական գույքի օբյեկտների մասնավորեցման նոր ծրագիր, որում ներդրողներին վաճառքի լավ պայմաններ կտրամադրվեն, այդ թվում` վճարումների հետաձգում»,- ասաց պաշտոնյան, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.