Ստեփանակերտը Սաֆարովի գործով ՄԻԵԴ-ի որոշման վերաբերյալ
Ադրբեջանցի մարդասպան-սպա ռամիլ սաֆարովի գործի վերաբերյալ հայցի առնչությամբ ՄԻԵԴ որոշումը առաջին հերթին վնաս է հասցնում եվրոպական դատական բարձր ատյանին: Այս մասին հայտարարեց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը` News.am-ի համար մեկնաբանելով ՄԻԵԴ որոշումը:
Ինչպես ընդգծեց Բաբայանը, եթե նույնիսկ իրավական տեսանկյունից կատարվածը դիտարկենք որպես անձամբ ռամիլ սաֆարովի արարք, ապա պետք է հիշել, թե ինչ գործընթացներ են ծավալվել այդ հանցագործության շուրջ, որքան գումար և ջանք է ներդրել Ադրբեջանը նրան Հունգարիայի բանտից դուրս բերելու, հայրենիք հասցնելու, հերոսացնելու, փոխհատուցելու համար:
«Սա ֆաշիստական քաղաքականության շարունակությունն է: Նացիզմի և ֆաշիզմի սարսափները վերապրած Եվրոպան պետք է ուշադիր լինի նման դրսևորումների նկատմամբ: Այսօր դա անհավանական է թվում, բայց եթե այսպես շարունակվի, վաղը բացառված չէ, որ Նյուրնբերգի դատավարություններում դատապարտվածների սերունդները պահանջեն արդարացնել իրենց արյունարբու նախնիներին: Ուստի նման գործողություններն անթույլատրելի են, դրանք լուրջ հարված են հասցնում ՄԻԵԴ-ի և, ընդհանուր առմամբ, եվրոպական ժողովրդավարական համակարգի անաչառությանը: Սա ինքնին շատ տագնապալի իրադարձություն է: Հիմա հուսանք, որ, այնուամենայնիվ, Եվրոպան, եվրոպական ինստիտուտները իրենց մեջ ուժ կգտնեն հետևելու օրենքի տառին, ժողովրդավարական սկզբունքներին և մասնավորապես փիլիսոփայությանը: Քանի որ փաստացի այս փուլում ՄԻԵԴ-ը անտեսեց Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդասպանի հերոսացումը և այդպիսով խրախուսեց նման քաղաքականությունը»,- նշեց Դավիթ Բաբայանը:
«Ցավալի է, որ այն ժամանակ սաֆարովին Ադրբեջանին հանձնելուց հետո ոչ մի եվրոպական կառույց ձայն չբարձրացրեց մարդասպանի հերոսացման դեմ: Իսկ մարդասպանին հերոսացրեցին պետական մակարդակով՝ դարձնելով քաղաքականության խորհրդանիշ, օրինակելի երևույթ: Եվ եղան հետևորդներ՝ հիշենք 2016 թվականի ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ հայ զինծառայողների մարմինների անդամահատման բացահայտ փաստերը, սպանված ծերերի մարմինների ծաղրումը»,- եզրափակեց Բաբայանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 20:14
Исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян сообщил журналистам, что ни одно из последних 11 дел, открытых Комиссией по регулированию общественных услуг (КРОУ), не связано с отключениями электроэнергии.
-
2025-07-18 20:07
Властям Армении могли понадобиться голоса 6800 сотрудников "Элсетей Армении" на предстоящих в 2026 году выборах, сказал журналистам исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-18 20:03
Экс-депутат парламента Армении Рубен Акопян задержан. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-07-18 20:02
С 21 июля Армению накроют теплые тропические воздушные массы, сообщил заместитель главы Центра гидрометеорологии и мониторинга Гагик Суренян.