Последние новости

Բողոքի ակցիա․ Բոլորին դրդում եք ինքնասպանության (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՌԴ մեկնելու պահանջով հանդես եկող քաղաքացիներն այսօր՝ սեպտեմբերի 10-ին, կրկին Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով բացել ՌԴ-ի հետ սահմանը, որպեսզի կարողանան մեկնել ՌԴ։

 



«Մենք հանդիպեցինք ԱԳ նախարարի հետ, սակայն իր պատասխանը պատասխան չէր, որը չի ընդունվում. բանակցեք ՌԴ-ի հետ թող ընդունի։ Նայում ենք կորոնավիրուսի տվյալները բավականին իջել են, որը թույլ է տալիս նաև ՀՀ քաղաքացուն մուտք գործել ՌԴ։ Մենք ԵՏՄ անդամ ենք, որն առավելություններ ունի տեղաշարժվելու»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Նա նշեց, որ իրենց պատկան մարմիններից հստակ պաասխան չի եղել։ «Ինձ թվում է՝ իրենք ընդամենը չեն բանակցում։ Ու հիմա բոլորին դրդում եք ինքնասպանության», տեղեկացնում է News.am։

 

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ