«Ժողովուրդ». ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՈՐ ՄԱՍՆ Է ՎՃԱՐԵԼ ԴԻՄԱԿ ՉԿՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԸ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Մարտի 16-ին Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելուց հետո մինչև օգոստոսի 27-ը դիմակ չկրելու համար կազմվել է վարչական տույժ նշանակելու մասին թվով 99.574 որոշումներ:
Այս մասին, «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան, հայտնել են ՀՀ ոստիկանությունից: Մենք խնդրել էինք տրամադրել տեղեկություն, թե դիմակներ կրելու պարտադիր պահանջից հետո քանի անձ է տուգանվել, և քանիսն են վճարել այդ տուգանքը։ Ոստիկանության ներկայացված պատասխանում ասվում է. «ՀՀ կառավարության մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ընթացքում ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 182.3 հոդվածի 1.1 մասով (Դիմակ չկրելու համար) կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին թվով 99.574 որոշում: ՀՀ պետական բյուջե, որպես տուգանք, վճարվել է 12.100.000 դրամ»:
Իսկ հիմա մի փոքր հաշվարկ կատարենք. դիմակ չկրելու համար տուգանքը կազմում է 10 հազար դրամ, այսինքն՝ ստացվում է՝ իրենց տուգանքները վճարել է 1210 քաղաքացի, այնինչ կայացվել է 99.574 որոշում, և դեռ է 98 364 քաղաքացի քաղաքացի պարտավոր է վճարել 10 հազար դրամ տուգանք: Ու եթե բոլորը վճարած լինեին իրենց տուգանքները, այդ գումարը կկազմեր 995 740 000 դրամ:
Նշենք, որ օգոստոսի 19-ին հրապարակված տվյալների համաձայն՝ կայացվել էր 66.530 վարչական տույժ նշանակելու մասին որոշում, ստացվում է՝ մոտ տասը օրվա ընթացքում վարչական տույժերի թիվը շեշտակի աճել է: Ու թեև վարչական տույժերի թիվն ավելանում է, սակայն, միևնույնն է, քաղաքացիները չեն շտապում և չեն ցանկանում վճարել տուգանքները»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-23 11:44
Российский политолог Василий Колташов прокомментировал Alpha News заявление представителя МИД РФ Марии Захаровой о том, что Минская группа ОБСЕ, занимающаяся решением карабахской проблемы, утратила свою актуальность.
-
2025-04-23 11:35
С началом боевых действий на территории Украины и санкций в отношении России экономика Армении пережила беспрецедентный всплеск активности: резкий рост импорта, экспорта и внутренних инвестиций, поддержанных притоком капитала и людей в основном из России. Однако спустя три года, в условиях условной стабилизации, страна сталкивается с глубокими структурными проблемами. В интервью VERELQ экономический обозреватель, генеральный директор агентства "Арминфо" Эммануил Мкртчян анализирует причины спада внешней торговли, снижение внутреннего спроса, ситуацию на ипотечном рынке и парадоксально устойчивый рост банковского сектора.
-
2025-04-23 11:27
Группа ученых из США утверждает, что они открыли совершенно новый цвет, которого никогда раньше не видел человек.
-
2025-04-23 11:22
Продление срока подачи декларации о доходах до 1 ноября не приведет к росту числа заявок, а угрозы о штрафах в случае незаполнения деклараций вряд ли будут применены. Такое мнение в беседе со Sputnik Армения высказал руководитель инициативы "Армения – это я", экономист Наири Саркисян.