Եվս 1 հոգի է մահացել ալկոհոլային թունավորումից
Հայաստանում ալկոհոլային թունավորումից մահացածների թիվն ավելացել է ևս մեկով։ ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք, որից 19-ը մահվան ելքով:
«Դեպքերից 29-ը արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 10 մահվան ելքով, 15-ը Երևանում՝ 7-ը մահվան ելքով, 2-ը Կոտայքի մարզում՝ 2 մահվան ելքով»,- նշված է նախարարության Facebook-ի պաշտոնական էջում տարածած հաղորդագրության մեջ։
Թունավորվածներից 3-ը շարունակում են բուժում ստանալ երևանյան տարբեր հիվանդանոցներում։ Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող, կուրացած հիվանդներից մեկը Էրեբունի ԲԿ-ում է, ծայրահեղ ծանր վիճակում ևս 1-ն էլ «Հերացի» Թիվ 1 համալսարանական հիվանդանոցում է։
Ծանր վիճակում գտնվող ևս մեկ թունավորված անձ էլ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում է բուժում ստանում։
Առողջապահության նախարարությունը սեպտեմբերի 1-ին հայտարարեց, որ Արմավիրում ալկոհոլային թունավորման հետևանքով 9 մարդ է մահացել։ Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց` ձերբակալվել է Արմավիրի բնակիչ Աշոտ Հովսեփյանը` անվտանգության պահանջներին չհամապատասխանող օղի վաճառելու համար։ Քննչական կոմիտեն հորդորում էր, որ բոլոր նրանք, ովքեր օղի են գնել Հովսեփյանից չխմեն այն, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-09-28 13:23
Бывший президент Серж Саргсян отклонил приглашение Католикоса всех армян Гарегина II участвовать в церемонии переосвящения Эчмиадзинского кафедрального собора и чина освящения Святого Мира из-за участия в ней представителей власти, сообщили 168.am в офисе экс-президента. Саргсян поблагодарил Католикоса за приглашение и заявил, что считает невозможным участвовать в каких-либо мероприятиях в одном месте с «действующими антинациональными руководителями Армении».
-
2024-09-28 13:20
Армения и Палестина объявили об установлении дипломатических отношений.
-
2024-09-28 13:15
Ближневосточный регион оказался на грани большой войны, которую «кое-кто очень и очень хочет». Об этом заявил министр иностранных дел России Сергей Лавров на заседании Совета Безопасности ООН по ситуации на Ближнем Востоке, включая палестинский вопрос, передает ТАСС.
-
2024-09-28 13:03
Армия Израиля официально подтвердила смерть лидера шиитского движения "Хезболла" Хасана Насраллы в результате удара по Бейруту.