ԲԴԽ նախագահը ԱԺ պատգամավորների հետ քննարկել է էլեկտրոնային արդարադատության հարթակի հարցը
Սեպտեմբերի 9-ին Բարձրագույն դատական խորհուրդը` Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի գլխավորությամբ, հյուրընկալեց Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին և հանձնաժողովի անդամներին: Այս մասին տեղեկացնում է ԲԴԽ մամուլի ծառայությունը։
Դատական իշխանության և Օրենսդիր մարմնի ներկայացուցիչների աշխատանքային հանդիպման օրակարգում դատական համակարգում էլեկտրոնային արդարադատության յուրահատուկ հարթակի ներկայացումն ու քննարկումն էր:
Մասնագետների կողմից մանրամասն ներկայացվեց Բարձրագույն դատական խորհրդի հետ համատեղ մշակած էլեկտրոնային դատավարության միասնական ունիվերսալ հարթակի կառուցվածքը, գործիքակազմը, առանձնահատկություններն ու ընձեռած հնարավորությունները:
IT ընկերության ներկայացուցիչները քայլ առ քայլ ներկայացրին դատավարության ավտոմատացված կառավարման համակարգի, վճարման կարգադրությունների և քաղաքացիական գործերի, ինչպես նաև դրանց մակագրության էլեկտրոնային համակարգի, CAST ծրագրի, տվյալների էլեկտրոնային շտեմարանի և վիդեոդատավարության ֆունկցիոնալ հնարավորությունները:
Աշխատանքային քննարկման մասնակիցները հարցուպատասխանի միջոցով ստացան վերը նշված ծրագրերին առնչվող իրենց հուզող հարցերի պատասխանները:
Հանդիպումն անցավ կառուցողական մթնոլորտում: Երկուստեք պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում շարունակել նման ձևաչափով հանդիպում-քննարկումները, ինչպես նաև խորացնել երկու կառույցների արդյունավետ փոխգործակցությունը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 11:07
Исследователи обнаружили, что у этих, казалось бы разных животных, есть нечто общее – их глаза светятся в темноте. Более того, новое исследование показывает, что это на самом деле происходит по одной и той же причине.
-
2025-07-16 10:35
Союз армян России проведет международную онлайн-конференцию в защиту Армянской апостольской церкви. Об этом заявил РИА Новости глава САР Ара Абрамян.
-
2025-07-16 10:33
Владелецу ГК «Ташир» Самвелу Карапетяну предъявили новое обвинение - в отмывании денег, якобы полученных в результате деятельности нескольких компаний. Об этом сообщает Совет по защите Карапетяна в соцсетях.
-
2025-07-16 10:33
На выездном политсобрании правящего "Гражданского договора", которое проходило 12 июля в Горисе, обсуждался в числе других и вопрос о возможном предоставлении автомобильной дороги, связывающей Азербайджан с Нахиджеваном. Об этом пишет в среду газета "Жоговурд".