Արմեն Սարգսյանը հանդիպել է ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարարի հետ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որն իր արձակուրդի մի մասն անցկացնում է արտերկրում, Լոնդոնում հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական նախարար Ուենդի Մորթնի հետ:
Հանդիպմանն անդրադարձ է եղել երկու երկրների միջև համագործակցության զարգացման ու խորացման հեռանկարներին: Նախարար Ուենդի Մորթնը տեղեկացրել է, որ հաջորդ տարի Միացյալ Թագավորությունը նախատեսում է հյուրընկալել Կլիմայի փոփոխության 26-րդ գագաթնաժողովը (COP26), որին ակնկալվում է նաև Հայաստանի մասնակցությունը: Նախարարը հետաքրքրվել է կլիմայի փոփոխության մարտահրավերների վերաբերյալ Հայաստանի մոտեցումներով, ինչին ի պատասխան՝ նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ ինքն անձամբ «կանաչ» մոտեցման կողմնակից է և մշտապես կարևորել ու կարևորում է բնապահպանությունը: Հայաստանի նախագահն այդ համատեքստում խոսել է Ծիծեռնակաբերդում, Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում համազգային այգի՝ «Հայ պարկ» հիմնելու իր գաղափարի մասին, որն ուղղված է լինելու նաև Երևանի կանաչ տարածքների ավելացմանը:
Նախագահ Սարգսյանը ներկայացրել է նաև նախագահական մի շարք այլ նախաձեռնություններ: Մասնավորապես անդրադառնալով ATOM (Advanced Tomorrow)-ին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում գիտության և նոր տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված այս նախաձեռնության շրջանակում մեծ ուշադրություն է դարձվելու հատկապես արհեստական բանականության, մաթեմատիկական մոդելավորման, թվային տվյալների կառավարման և մի շարք այլ ոլորտների: Տեղեկացնելով, որ աշխարհի մի շարք խոշոր ընկերությունների, ինչպիսիք են IBM-ը, Siemens-ը, Thales-ը, Dassault-ը, Safran-ը, «Լեոնարդոն», ինչպես նաև՝ հայտնի համալսարանների ու գիտական կենտրոնների հետ արդեն նախաձեռնության շրջանակում համագործակցելու նախնական համաձայնություն կա, նախագահ Սարգսյանը նշել է, որ ուրախ կլինեն համագործակցել նաև բրիտանական ընկերությունների, համալսարանների և գիտական կենտրոնների հետ:
Նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև Հայաստանում հաջորդ տարի նախատեսվող STARMUS 6-րդ միջազգային փառատոնին, ամենամյա «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին և նախարար Մորթնին հրավիրել մասնակցելու այդ միջոցառումներին, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-09 19:41
Новые санкции США против компаний из Китая связаны с торговлей нефтью в интересах Тегерана, сообщила официальный представитель госдепа Тэмми Брюс. Его слова приводит РИА Новости.
-
2025-07-09 19:40
Дональд Трамп перенёс введение повышенных импортных пошлин с 9 июля на 1 августа. При этом он направил лидерам Японии, Южной Кореи, Таиланда, ЮАР и других стран письма с предупреждением о новых тарифах – от 25% до 40%. Об этом сообщает BBC.
-
2025-07-09 19:38
9 июля министр обороны Армении Сурен Папикян провел телефонный разговор с министром обороны и поддержки вооруженных сил Исламской Республики Иран, бригадным генералом Азизом Насирзаде. Об этом сообщает Министерство обороны Армении.
-
2025-07-09 19:35
Защита обжалует решение суда об аресте депутата от оппозиционной фракции "Армения" Артура Саркисяна в течение 10 дней. Об этом журналистам сообщил адвокат Смбат Минасян.