Լիբանանի նախագահը հրդեհի բռնկման երկու վարկած է առաջ քաշել
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում հրդեհը մարվել է: Դեպքի վայրում իրենց աշխատանքն են շարունակում ռազմական ուղղաթիռները, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով MTV հեռուստաալիքին:
Հինգշաբթի՝ սեպտեմբերի 10-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստի տարածքում հրդեհ է բռնկվել։
Հրդեհը բռնկվել է ավտոմեքենաների անվադողերի և յուղերի պահեստում, որը գտնվում է նավահանգստի տարածքում։
Ընդ որում Լիբանանի նախագահ Միշել Աունը, հանդես գալով երկրի Պաշտպանության գերագույն խորհրդի նիստին, որը նվիրված էր Բեյրութի նավահանգստում հրդեհի հետևանքների դեմ պայքարի միջոռացումներին, հատուկ ծառայություններից պահանջել է օպերատիվորեն պարզել, թե ինչն է դարձել հրդեհի պատճառը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Նավահանգստում բռնկված հրդեհը կարող է լինել կանխամտածված դիվերսիա կամ անզգուշության հետևանք: Ամեն դեպքում մենք պետք է ամենակարճ ժամկետում պարզենք, թե ինչն է եղել բռնկման պատճառը, և պատասխանատվության կանչենք մեղավորներին»,- հայտնել է Աունը, որի խոսքերը մեջբերում է նախագահի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 4–ին Բեյրութի նավահանգստում որոտացել էր հզոր պայթյուն, որի ալիքը ոչնչացրել էր հազարավոր տներ, ավելի քան 300 հազար մարդ դարձել է անօթևան։ Մահացել է 190 մարդ, տուժել է 6,5 հազար քաղաքացի։ Լիբանանի ՆԳՆ–ի տվյալներով, պայթյունի պատճառը զոդման աշխատանքների ժամանակ ավելի քան 2,7 հազար տոննա ամոնիումի սելիտրայի բռնկումն էր, որը պահվում էր նավահանգստում, տեղեկացնում է Newsarmenia.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 19:49
На сегодняшней пресс-конференции Никол Пашинян сравнил идею предоставления контроля над коридором, проходящим через суверенную территорию Армении, с передачей третьей стороне на аутсорсинг национальной инфраструктуры, такой как аэропорт, железные дороги или почтовые службы. Эта аналогия абсурдна, вводит в заблуждение и опасна. Об этом заявил экс-глава МИД Армении Вардан Осканян.
-
2025-07-16 19:41
Всеармянский совет по сохранению Армянской Церкви решительно осуждает антицерковную, оскорбительную риторику, вновь продемонстрированную премьер-министром РА Николом Пашиняном на пресс-конференции 16 июля.
-
2025-07-16 19:38
Представители Арцаха намерены бороться за здание представительства, которое прокуратура намерена отобрать. Об этом сообщил карабахский адвокат Роман Ерицян.
-
2025-07-16 19:37
США обеспокоены столкновениями между этническими группами в Сирии, приведшими к военному вмешательству Израиля, и надеются на нормализацию ситуации, заявил госсекретарь Марко Рубио.