ԱՊՀ երկրները կստուգեն ՀՕՊ միացյալ համակարգի մարտական պատրաստությունը
Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) յոթ երկրները սեպտեմբերի 11-ին սկսված վարժանքի ընթացքում կստուգեն հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միացյալ համակարգի մարտական պատրաստությունը: Մասնավորապես, կկատարելագործվի ՀՕՊ ուժերի կիրառումն ԱՊՀ երկրների պետական սահմանը խախտող ինքնաթիռների նկատմամբ, լրագրողներին հայտնել են ՌԴ-ի պաշտպանության նախարարությունում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Վարժանքներին, որոնք սկսվել են Մոսկվայի ժամանակով 8:00-ին, մասնակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը:
ՀՕՊ միացյալ համակարգը ղեկավարում են Մոսկվայում ՌԴ-ի օդատիեզերական ուժերի կառավարման կենտրոնից:
«Վարժանքի շրջանակում կմշակվեն օդային տարածության օգտագործման կանոնները խախտած օդանավերի, ԱՊՀ-ի մասնակից երկրների պետական սահմանները խախտած օդանավերի, առևանգված օդանավերի նկատմամբ, ինչպես նաև աղետի ենթարկված օդանավերի անձնակազմերին օգնություն ցույց տալիս ՀՕՊ հերթապահ ուժերի կիրառման հարցերը: Վարժանքի ժամանակ գործի են դրված ավելի քան 130 հրամանատարական կետեր յոթ երկրների տարածքում, 60-ից ավելի ինքնաթիռներ, վարժանքներին այդ թվում մասնակցում են Սու-27, ՄիԳ-29, ՄիԳ31 և Յակ-130 կործանիչներ, Սու-24 և Սու-34 ճակատային ռմբակոծիչներ, Սու-25 գրոհիչներ, Տու-22, Տու-160 ծանր ռմբակոծիչներ:
«Ինքնաթիռների անձնակազմերը կկատարեն փոխադարձ մանևրներ վարժանքին մասնակցող յոթ երկրների օդային տարածությունում»,- հավելել են գերատեսչությունում:
Ռուսաստանյան կործանիչները վերջին ժամանակներս գործնականում ամեն օր բարձրանում են ՆԱՏՕ-ի երկրների ինքնաթիռների ուղեկցության, որոնք փորձում են մոտենալ ՌԴ-ի սահմաններին: Ինչպես սեպտեմբերի 5-ին հայտնել Է ՌԴ-ի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի հետախուզական օդուժի կիրառման ինտենսիվությունն անցյալ տարվա համեմատությամբ մեծացել Է ավելի քան 30 տոկոսով:
Նրա խոսքով՝ անցյալ տարվա օգոստոսին այդ թռիչքների թիվն 87 Էր, իսկ այժմ՝ շուրջ 120, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 10:17
Армении следует задуматься о последствиях своих действий против России и Ирана в вопросе разблокировки коммуникаций на Южном Кавказе. Такую точку зрения в беседе со Sputnik Армения выразил секретарь оппозиционной парламентской фракции "Честь имею" Тигран Абрамян.
-
2025-07-31 09:37
Линия поведения Азербайджана за переговорным столом с Арменией категорически неприемлема для мировых центров и содержит риски для международного порядка в целом. Такое мнение в эфире программы "Абовян time" на радио Sputnik Армения выразил секретарь парламентской фракции "Айастан" Арцвик Минасян.
-
2025-07-31 09:25
Временный управляющий "Элсетями Армении" Романос Петросян аннулировал четыре контракта на сумму более 3 млрд драмов (около $7,8 млн). Об этом сообщает пресс-служба компании.
-
2025-07-31 09:23
Объем государственного долга Армении за последние 12 месяцев (по состоянию на конец первого полугодия 2025 года) увеличился на 14,5% и составил $13 млрд 343 млн. Согласно данным Минфина, внешний долг вырос на 12% и достиг $6 млрд 435 млн, тогда как внутренний — на 17%, до $6 млрд 909 млн.