Գարեգին Բ. Հայոց եկեղեցու պատմությունը պիտի դասավանդվի որպես առանձին առարկա
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր մտահոգությունն է հայտնել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի` դպրոցական ծրագրից հանելու և առարկաների մեջ տարրալուծելու համար։ Գարեգին Բ-ն նման կարծիք է հայտնել այսօր` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կրթության մշակների օրհնության կարգ անցկացնելու ժամանակ։
2020-2021 թթ. ուսումնական նոր տարեշրջանի մեկնարկի առթիվ կայացած արարողությանը մասնակցում էին կրթական պետական կառույցների ներկայացուցիչներ, ԲՈւՀ-երի ռեկտորներ և ՀՀ մի շարք դպրոցների մանկավարժներ:
«Գիտակրթական հաստատությունների, ինչպես և մասնագիտական շրջանակների հնչեցրած տեսակետներն ու առաջարկներն ամենայն լրջությամբ նկատի առնելը, բարձրաձայնված խնդիրները համակողմանի քննարկելը պիտի նպաստեն կրթական բարեփոխումների ընթացքին։ Ցավում ենք նաև, որ նախարարության կողմից տակավին չեն իրականացվել քայլեր՝ խորհրդակցելու և համագործակցելու Մայր Աթոռի կրթական հարցերով ենթախմբի հետ»,–ասել է Գարեգին Բ-ն։
Նրա համոզմամբ` «Հայոց Եկեղեցու պատմությունը» պիտի դասավանդվի որպես առանձին առարկա։Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշել է, որ մենք քրիստոնյա ժողովուրդ ենք, ուրեմն պիտի ճանաչենք մեր եկեղեցին, գնահատենք նրա առաքելությունը, որպեսզի մեր զավակները մանկուց ջերմանան ու լցվեն հավատքով։
Անդրադառնալով կորոնավիրուսային իրավիճակին` կաթողիկոսը նշել է, որ ուսուցիչների ու դասախոսների աշխատանքով է, որ ուսումնական տարին պիտի լինի հաջողված։ Գիտելիքն ու ուսումը, ըստ կաթողիկոսի, միշտ էլ առաջնահերթություն են եղել եկեղեցու համար, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 11:28
Канада и Мальта объявили в среду, что планируют официально признать государство Палестина на Генеральной Ассамблее ООН в сентябре, присоединившись к Франции и Великобритании, которые объявили об этом ранее. Об этом сообщает Euronews.
-
2025-07-31 11:26
Закрытие представительства Международного комитета Красного Креста в Баку крайне опасно и нанесёт серьёзный удар по защите прав находящихся в азербайджанских тюрьмах армян и по обеспечению коммуникации с ними, написал депутат парламента Армении Тигран Абрамян.
-
2025-07-31 11:23
Администрация президента США Дональда Трампа ввела свой крупнейший на данный момент пакет санкций против Ирана. Об этом заявил американский Минфин.
-
2025-07-31 11:23
Власти Армении планируют потратить 130,6 млн драмов (около $340 тыс.) на проведение церемонии награждения "Герой нашего времени". Об этом говорится с тексте договора, который попал в распоряжение Sputnik Армения.