Կառավարությունն ամփոփել է արտակարգ դրության 6 ամիսները
Հայաստանի Հանրապետության կառավարությունն ամփոփել է 6 ամիս` մարտի 16–ից մինչև սեպտեմբերի 11–ը տևած արտակարգ դրություն ժամանակ կատարված աշխատանքները։ Համապատասխան տեսանյութը հրապարակվել է Facebook-ի` կառավարության էջում։
6 ամսում ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը մոտ 280 որոշում է մակագրել։ Մարտի 25–ից երկիրն անցել է համընդհանուր լոքդաունի։ Մեղմացման փուլը սկսվել է մայիսի 4–ից։ Տնտեսական գործունեությունը բազմաթիվ ոլորտներում թույլատրվել են։
Մայիսի 14–ից փակ տարածքներում, իսկ հունիսի 3–ից` նաև հանրային բաց վայրերում դիմակ դնելը դարձել է պարտադիր։
Դիմակ դնելու և կանոնները պահպանելու կարգը ամբողջ հանրապետությունում վերահսկել է ՀՀ ոստիկանությունը։ Խախտման դեպքերով կազմվել է մոտ 110.000 արձանակգրություն։ Ավելի քան 80.000 ստուգում և 5300 կասեցում սրճարանից մինչև գործարան։
Այս 6 ամսվա ընթացքում պետությունը համավարակը կանխելու և դրա հետևանքները չեզոքացնելու համար մի շարք միջոցառումներ է իրականացրել։
Երևանում և մարզերում 14 բժշկական կենտրոն է վերապրոֆիլավորվել, 6–ում բացվել է հատուկ բաժանմունք։ Ձեռք է բերվել և բաշխվել 190 արհեստական օդափոխության սարք, ինչպես նաև 830 թթվածնի շարժական ապարատ։
Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը կառավարության պատվերով սկսել է COVID-19 ախտորոշման թեստերի արտադրությունը։
Աշխարհի տարբեր երկրներից ՀՀ 8000 քաղաքացի պետության ջանքերով, հատուկ չվերթներով տեղափոխվել է Հայաստան։
Պարետատան կազմակերպած 4 հատուկ չվերթներով Չինաստանից Հայաստան են տեղափոխվել կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակներ։
Տարբեր երկրներ Հայաստանին օգնության ձեռք են մեկնել` բժշկական պարագաներ ուղարկել և բուժանձնակազմ գործուղել։
Կառավարությունը քաղաքացիներին տնտեսական և սոցիալական աջակցության համար 24 ծրագիր է իրականացրել։
Սոցիալական աջակցություն է ստացել ավելի քան մեկ միլիոն քաղաքացի, տնտեսական աջակցությունից օգտվել է մոտ 70.000 տնտեսվարող։
Շահառուներին հասանելի օժանդակության գումարն այս պահին կազմում է 164 միլիարդ դրամ։
Հիշեցնենք`ՀՀ կառավարությունն այսօր որոշում է կայացրել Հայաստանում սահմանված արտակարգ դրությունը փոխարինելու կարանտինի ռեժիմով։
Կարանտինը Հայաստանում սահմանվում է 2020 թվականի սեպտեմբերի 11-ի, ժամը 17:00-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-01 19:50
Выпускники военных вузов Армении смогут приобрести дом в любой точке страны по средней цене 3-комнатной квартиры в Ереване. Об этом заявил в парламенте депутат парламента от фракции "Гражданский договор" Армен Хачатрян, представляя проект изменений в закон "О воинской службе и статусе военнослужащего".
-
2025-07-01 19:46
ЗАО "Вива Армения" планирует приобрести 100% акций интернет-провайдера GNC Alfa. Ранее компания выступала под брендом "Ростелеком Армения", затем - OVIO.
-
2025-07-01 19:44
Российская журналист и блогер Ксения Собчак записала видеообращение, в котором выразила поддержку арестованному бизнесмену Самвелу Карапетяну. Собчак назвала бизнесмена крупнейшим инвестором, бизнесменом, меценатом. А также настоящим, истинным патриотом Армении.
-
2025-07-01 19:42
Фракция «Мать Армения» Совета старейшин Гюмри бойкотировала внеочередное заседание, выразив поддержку арестованному архиепископу Микаэлу Аджапаяну и другим.