Последние новости

172 դեպք. Վարակվածների թիվը դարձավ 45 675

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 172-ով և դարձել 45 675։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում են ստանում 2 878 մարդ (-2), կատարվել է 234 631 (3 372) թեստավորում, առողջացել են վարակվածներից 41 605-ը (+171)։ Գրանցվել է մահվան 911 դեպք (+2)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվ 281(+1) է։

Սեպտեմբերի 11-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 45 503 էր, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ