Փաշինյանին մոտեցավ գերության մեջ հայտնված Նարեկ Սարդարյանի կինը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքում «Սպարապետի օրվան նվիրված միջոցառման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաինյանին մոտեցավ ադրբեջանական գերության մեջ հայտնված Նարեկ Սարդարյանի կինը:
«Ես Նարեկ Սարդարյանի կինն եմ, ուզում էի հարցնել, թե դուք ինչ տեղեկություններ ունեք, ես ոչ մի տեղեկություն չունեմ Նարեկից»:
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ցավոք սրտի, շատ բան չի կարող ասել. «Դժբախտաբար, ոչ թե բարեկամի մոտ է ընկել, այլ հակառակորդի: Պետք է հասկանանք, թե ինչ կարող ենք անել»:
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ ասաց. «Հեսա կխոսենք, ճանապարհին կխոսենք: Ես էստեղ եմ լինելու»:
Ավելի վաղ ԱԱԾ լրատվության ծառայությունը հայտնել էր, որ 2020 թ. հուլիսի 8-ին ժամը 11:00-12:00-ի սահմաններում ԱՀ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանակից ՀՀ Սյունիքի մարզի Գորայք համայնքի վարչական տարածքի արոտավայրերում սեփական անասուններն արածացնելիս անհայտ կորել է Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, 1990 թ. ծնված ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանը:
Պարզվել է, որ Ն.Սարդարյանը կորած անասունները որոնելու արդյունքում մոլորվել և անցել է ԱՀ Նախիջևանի տարածք, որտեղ գերեվարվել է: Ն.Սարդարյանը բնութագրվում է որպես հայրենասեր, հանգիստ և աշխատասեր անձնավորություն, տեղական ինքնակառավարման և իրավապահ մարմինների հետ երբևիցե խնդիրներ չի ունեցել: Ն.Սարդարյանն ունի ընտանիք և անչափահաս երեխաներ, որոնց հոգսերը հոգում է ինքը: Այժմ միջոցներ են ձեռնարկվում նրան Հայաստան վերադարձնելու համար, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 19:56
Президент США Дональд Трамп заявил, что представители иранских властей звонят ему с просьбой заключить соглашение по ядерной программе Тегерана.
-
2025-06-13 19:55
Международный аэропорт "Звартноц" принял три рейса иностранных авиакомпаний, запросивших вынужденную посадку. Об этом Sputnik Армения сообщили в Комитете гражданской авиации.
-
2025-06-13 19:53
Совет безопасности ООН сегодня соберется на внеочередное заседание в связи с израильской атакой на Иран. Об этом сообщил постпред России при ООН Дмитрий Полянский.
-
2025-06-13 19:48
Учитывая ситуацию, сложившуюся в Иране, призываем граждан РА, находящихся на территории ИРИ, сохранять бдительность, следовать официальным инструкциям, а в случае возникновения чрезвычайной ситуации обращаться в посольство по адресу электронной почты ([email protected]), страницам в социальных сетях (Facebook, Instagram), а также по следующим телефонным номерам - +98 21 66704833, мобильный: +989053774966.