«Ժողովուրդ». ԳԵՎՈՐԳ ԳՈՐԳԻՍՅԱՆՆ Է ԶԲԱՂՎՈՒՄ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԴԵՄ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՀԱՐՑՈՎ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի դեմ բողոքի ակցիան նախապատրաստելու հարցով հիմնականում զբաղվում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
Սեպտեմբերի 16-ին խորհրդարանում քննարկվելու է «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն ուղղված հարցապնդման պատասխանը, և հենց այդ քննարկման ժամանակ ընդդիմադիր խմբակցությունը անվստահություն է հայտնելու Արայիկ Հարությունյանին և որպես հիմք ներկայացնելու է հենց դեռ հուլիսի 3-ին ԱԺ կայքում հրապարակված հարցադրման պատասխանը:
Եվ, ահա, դրան զուգահեռ էլ պետք է ԼՀԿ-ի համակիրներն ու կուսակիցները բողոքի ակցիա անեն ԱԺ դիմաց՝ պահանջելով նախարարի հրաժարականը: Հենց այդ հարցերով էլ զբաղված է Գևորգ Գորգիսյանը՝ ձգտելով այնպես անել, որ այդ օրը մարդաշատ լինի: Եվ ուշագրավ է, որ այդ օրը խորհրդարանում տեղի են ունենալու ավանդական ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը, և նախարար Հարությունյանը ևս խորհրդարան է գալու:
Նշենք, որ դեռ ամիսներ առաջ ընդդիմադիր խմբակցությունը հարցապնդում էր ուղարկել կառավարություն և բարձրացրել այնպիսի հարցեր, որոնք այս տարիների ընթացքում՝ Հարությունյանի նախարար նշանակվելուց հետո, լուծում չեն ստացել: Եվ չնայած նախարարությունը մանրամասն անդրադարձել է դրանց և փորձել համոզել, թե աշխատանք է տարվել, սակայն նրանք չեն համոզվել, և բանը հասել է անվստահություն հայտնելուն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.