Կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Դանա Մազալովայի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ հայ ժողովրդի բարեկամ, չեխ լրագրող Դանա Մազալովայի։
Եկեղեցում արարողությանը ներկա էին ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, քաղաքագետներ Ալեքսանդր Իսկանդարյանը, Արմեն Մինասյանը, Հրանտ Մելիք Շահնազարյանը, Արման Սաղաթելյանը, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան, Արմինե Ադիբեկյանը, տեղեկատվական անվտանգության փորձագետներ Տիգրան Քոչարյանը, Կարեն Վրթանեսյանը և Ադրբեջանի՝ հակահայկական քարոզչության դեմ պայքարում ներգրավված այլ մասնագետներ ու մարդիկ։
Հիշեցնենք, որ Մազալովան Խոջալուի իրադարձություններից անմիջապես հետո հարցազրույց էր արել Ադրբեջանի առաջաին նախագահ Այազ Մութալիբովի հետ։ Հարցազրույցը պայթեցնում է ադրբեջանական քարոզչական փուչիկը Խոջալուի դեպքերի մասին։
Դանա Մազալովան «Հանրային կապերի և տեղեկատվության» ՊՈԱԿ-ի հրավերով ու ջանքերով Հայաստան ժամանեց 2010 թվականի մարտին, որի ընթացքում այցելեց Արցախ։
Մի քանի օր առաջ 66 տարեկան հասակում Դանա Մազալովան հրաժեշտ տվեց կյանքին, տեղեկացնում է Panorama.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.