Պահեստազորայինների վարժական հավաքների մասնակիցներն անցնելու են պարտադիր բուժզննություն
ՀՀ-ում 2020 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներն անց են կացվելու հակահամաճարակային կանոնների խիստ պահպանմամբ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Մասնակիցներն անցնելու են հատուկ բժշկական հանձնաժողովներում բուժզննություն և ախտանշանների դեպքում նրանք կմեկուսացվեն: Դրանց բացակայության դեպքում նրանք թույլտվություն կստանան մասնակցել հավաքներին: Չի բացառվում, որ բոլորն անցնեն իմունոֆերմենտային եղանակով թեստավորում»,- նշեց Ստեփանյանը:
Պահեստազորայինների վարժական հավաքներն անց են կացվելու յուրաքանչյուրը տասը օր տևողությամբ:
Վարժական հավաքներին ներգրավվելու է ընդհանուր թվով 786 քաղաքացի, որոնցից 524–ը` շարքային կազմի, 82-ը` ենթասպայական կազմի, 180-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
Նախագծով սահմանվելու է, որ վարժական հավաքներին ներգրավվում են.
1) մոտոհրաձգային մասնագիտություններով` 36 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 15 - 24-ը ներառյալ, 18 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 1 - 10-ը ներառյալ, 18 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 6 - 15-ը ներառյալ, 18 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 20 - 29-ը ներառյալ, 21 պահեստազորային` 2020 թվականի նոյեմբերի 16 - 25-ը ներառյալ
2) հրթիռա-հրետանային մասնագիտություններով` 31 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 19 - 28-ը ներառյալ, 132 պահեստազորային` 2020 թվականի նոյեմբերի 3 - 12-ը ներառյալ, 145 պահեստազորային` 2020 թվականի նոյեմբերի 9 - 18-ը ներառյալ
3) հակաօդային պաշտպանության մասնագիտություններով` 5 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 12 - 21-ը ներառյալ, 8 պահեստազորային` 2020 թվականի նոյեմբերի 23 - 29-ը ներառյալ
4) կապի մասնագիտություններով` 71 պահեստազորային` 2020 թվականի նոյեմբերի 20- 29-ը ներառյալ
5) հետախուզական մասնագիտություններով` 6 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 15 - 24-ը ներառյալ, 14 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 4-ը ներառյալ, 57 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 20 - 29-ը ներառյալ, 72 պահեստազորային` 2020 թվականի նոյեմբերի 17 - 26-ը ներառյալ
6) ռադիոէլեկտրոնային պայքարի մասնագիտություններով` 14 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 23 - 29-ը ներառյալ
7) ինժեներական մասնագիտություններով` 24 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը ներառյալ
8) տեխնիկական մասնագիտություններով` 27 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 22 - 28-ը ներառյալ, 40 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը ներառյալ
9) թիկունքային մասնագիտություններով` 22 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 5 - 11-ը ներառյալ
10) տեղագրական մասնագիտություններով` 7 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 7-ը ներառյալ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-05 17:07
Разрыв с Россией может изменить судьбу армяно-российских отношений На фоне резкого обострения отношений Москвы и Баку премьер Армении Никол Пашинян продолжает войну с оппозицией и церковью. После визита силовиков в Эчмиадзин и ареста двух архиепископов он вновь призвал переизбрать главу Армянской апостольской церкви. За поддержку ААЦ арестован российский бизнесмен Самвел Карапетян. В стране прошла новая серия арестов после того, как Следственный комитет Армении объявил о раскрытии заговора с целью захвата власти. О ситуации в Армении мы поговорили с первым заместителем председателя Комитета Госдумы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константином ЗАТУЛИНЫМ.
-
2025-07-05 15:05
Президент Турции Реджеп Тайип Эрдоган в беседе с журналистами по возвращении из оккупированного Арцаха рассказал о «возможностях», которые откроются благодаря так называемому «Зангезурскому коридору» «не только для Азербайджана, но и для всего региона».
-
2025-07-05 15:03
Молодежный союз АРФ «Дашнакцутюн» проводит акцию протеста у здания Конституционного суда Армении.
-
2025-07-05 15:02
Отец мэра Еревана Тиграна Авиняна – Армен Авинян — проиграл в суде по резонансному делу, связанному с его высказываниями в адрес водителей машин марки Opel. Об этом сообщил член фракции "Мать Армения" Григор Искандарян в прямом эфире в соцсетях.