Թուրքիան չի հրաժարվի Հունաստանի հետ վիճելի տարածքում երկրաբանական հետախուզումից
Oruç Reis-ը և նրան ուղեկցող Ataman և Cingizhan նավերը, չնայած նշանակված աշխատանքի ժամկետի լրանալուն, խարիսխ են գցել Թուրքիայի Անթալիա քաղաքի մոտ:
Թուրքիան կշարունակի երկրաբանական հետախուզական աշխատանքները Հունաստանի հետ վիճելի արևելյան Միջերկրածովյան ջրային տարածքում, չնայած Oruç Reis հետազոտական նավը հեռացել է: ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ տեղեկությունը հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
«Oruç Reis-ի բոլոր տեղաշարժերն իրականացվում են ըստ ծրագրի։ Խոսքն այն մասին չէ, որ մենք հրաժարվել ենք մեր օրինական իրավունքներից»,- ասել է նա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Oruç Reis-ը և դրան ուղեկցող Ataman և Cingizhan նավերը, որոնց՝ Navtex-ի ծանուցմամբ նշանակված աշխատանքի ժամկետը լրացել է, խարիսխ են գցել Թուրքիայի Անթալիա քաղաքի մոտ:
Օգոստոսին թուրք-հունական հարաբերությունների հերթական սրացումն էր տեղի ունեցել։ Թուրքիան հայտնել էր, որ իր Օruç Reis նավը սեյսմիկ հետազոտություններ է սկսել Արևելյան Միջերկրածովյան շրջանում, որը Հունաստանը համարում է բացառապես իրեն պատկանող տնտեսական գոտի: Սեյսմիկ հետախուզման մասին Navtex-ի հաղորդագրության հրապարակումից կարճ ժամանակ անց հայտարարվեց Հունաստանի ազգային անվտանգության խորհրդի գումարման մասին: Հունաստանի զինված ուժերը բերվել են բարձր մարտական պատրաստության։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 19:39
Управление по делам о конфискации незаконного имущества Генеральной прокуратуры представило в суд иск о конфискации недвижимости и денежных средств у бывшего замминистра иностранных дел Армении Авета Адонца. Об этом сообщает Генпрокуратура Армении.
-
2025-07-14 19:37
В России продолжаются аресты азербайджанских бизнесменов, связанных с диаспорскими организациями.
-
2025-07-14 18:39
Лица, занимающиеся цветочным бизнесом, провели акцию протеста. Они перекрыли цветами трассу Эчмиадзин-Ереван. Протестующие возмущены тем, что не могут экспортировать свои цветы в Россию.
-
2025-07-14 18:37
Вооруженные отряды напали на ряд поселений друзов в сирийской провинции Сувейда. Уже второй день идут ожесточенные бои.