Последние новости

Ի՞ՆՉ ԵՂԱՎ ՄԵԼԻ ՄԱՍԻՆ ՖԻԼՄԸ, ԵՎ Ո՞Վ Է ԱՇԽԱՏՈՒՄ ՍԱՐԻԳՅՈՒՂԻ ԴՊՐՈՑՈՒՄ

Այո, իրոք, ի՞նչ եղավ տրանսգենդեր ծանրորդ Մել-Մելինե Դալուզյանի մասին պատմող ֆիլմը, որի շուրջ փոթորկվող կրքերն ալեկոծում էին հայ հասարակությանը ուղիղ մեկ տարի առաջ: Դեռևս անցած նոյեմբերին համացանցում հայտնվեց թրեյլերը, որում նա սրտաճմլիկ պատմություններ էր պատմում իր ծանր մանկության ու պատանեկության, իրեն տղա զգալու և այն մասին, թե ինչպես էր իրեն օտար զգում և՛ կանանց, և՛ տղամարդկանց զուգարանում: Չասաց միայն այն, թե ինչո՞ւ պիտի հենց իր պատմությունը սյուժե դառնա ֆիլմի համար, ի՞նչ ուսանելի է բան կա դրանում, և այդ ինչո՞ւ պիտի հայ հարկատուները մասամբ վճարեն ֆիլմի ստեղծման համար։

 Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն այդ «գլուխգործոցի» համար 20000 հազար դոլար հատկացրեց պետգանձարանից, չնայած հասարակության գերակշիռ մասի խիստ բացասական ընկալմանն ու սոցցանցերում և ԶԼՄ-ներում բարձրացած իսկական փոթորկին: Հիշեցնենք նաև, որ ինքը՝ վարչապետ Փաշինյանը հրապարակավ հայտարարեց, որ գոհ է այդ որոշումից, քանզի հակառակ դեպքում, իբր, ինքը ՝ որպես քաղաքացի, անշնորհակալ կհամարեր կառավարությանը, քանի որ Դալուզյանը «վաստակ ունի» երկրի առջև։ Այն մասին, թե ինչու կառավարությունը չի ֆինանսավորում ֆիլմերն այն մարդկանց մասին, որոնց վաստակը, այդ թվում ՝ սպորտում, բազմիցս գերազանցում է տվյալ մարզիկի հաջողությունները, նա, իհարկե, ծպտուն անգամ չհանեց։ Փաշինյանը նաև հայտարարեց, որ  իր անձնական պաշտպանության տակ է առնում տրանսգենդերին։

Վերջերս, Ադրբեջանի կողմից հայ սպայի գերեվարման մասին հաղորդագրություններից հետո, այդ մասին հիշեցրեց համացանցի ակտիվիստներից մեկը, դառնությամբ գրելով, որ վարչապետը չգիտես ինչու չի մտածում անձնական պաշտպանության տակ վերցնել ՀՀ ԶՈՒ սպային և թշնամու գերության մեջ հայտնված ՀՀ մյուս քաղաքացիներին

Ինչևէ, անցել է մեկ տարի, իսկ պրեմիերան դեռ տեղի չի ունեցել. պետք է ենթադրել, որ Մելինե-Մելի մասին պատմող կինոնկարը կլինի ոչ միայն սրտակեղեք, այլև ծավալուն ու հանգամանալից, մանրամասն հրահանգներ բովանդակելով սկսնակ ու հավանական տրանսգենդերների համար։ Սակայն այդ աղմկահարույց պատմության մասին մենք հիշեցինք ոչ միայն այն պատճառով, որ աշխատանքն ակնհայտորեն ձգձգվում է, այլև ոչ պակաս սկանդալային լուսանկարների առնչությամբ, որոնք լայնորեն տարածվել են սոցցանցերում։ Դրանց վրա պատկերված է անհասկանալի սեռի արարած. կարծես թե տղա է, բայց ներկած մազերով, լաքած եղունգների ու ականջօղերով։

Լուսանկարներն առաջինը հրապարակել է ֆեյսբուքյան օգտատեր Իրինա Դանիելյանը, ուղեկցելով դրանք հետևյալ գրառումով. «Էս կարմիր մանիկյուռով, դեղին ներկած մազերով անսեռ աղջիկը Տավուշի մարզի, Սարիգյուղ համայնքում մշակույթի բաժնում է աշխատելու։ Սրան Սինանյանն է հրավիրել, էն նույն Սինանյանը որը գեյ պառադների էր մասնակցում ԱՄՆ-ում, և այս անսեռը 100 հրավիրված մասնագետներից մեկն է»։

Ամենայն հավանականությամբ, խոսքը Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի գրասենյակի գովազդած ծրագրի մասին է, որի շրջանակներում Սփյուռքի շուրջ 100 երիտասարդ ներկայացուցիչներ արդեն եկել են կամ նոր են գալու Հայաստան՝ կառավարությանն օգնելու։ Նրանց ապահովելու են երկկողմ ճանապարհածախսով, բնակարանով և վճարելու են 336000 դրամ աշխատավարձ։ Ծրագրի մասնակիցներին մրցույթով ընտրել է հանձնակատարի գրասենյակը, իսկ աշխատանքն ավարտելուց հետո նրանք վերադառնալու են իրենց երկրներ։

 Անսեռ «մասնագետի» լուսանկարները սոցցանցում հայտնվեցին սեպտեմբերի 8-ին և բուռն վրդովմունք հարուցեցին օգտատերերի շրջանում։ Ի հայտ են գալիս բազմաթիվ հարցեր, նախևառաջ այն տեղեկության հավաստիության վերաբերյալ, որ տվյալ սուբյեկտը աշխատելու է սահմանամերձ գյուղում։ Ավելին, դատելով լուսանկարներից, դա աշխատանք է երեխաների հետ։ Չնայած մեծ աղմուկին, Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակից դեռևս ոչ մի արձագանք չի եղել, ինչը ստիպում է համարել տեղեկատվությունը հավաստի։ Այսինքն մարդը, որի արտաքինը վկայում է ոչ ավանդական կողմնորոշման կամ սեռափոխության մասին, մշակույթ է ուսուցանելու Տավուշի գյուղի պատանի բնակիչներին։

Մեկնաբանություններն, ինչպես ասում են, ավելորդ են։ Մենք, իհարկե, հանդուրժող ժողովուրդ ենք և առանձնապես ոչինչ չունենք ԼԳԲՏ հանրության ներկայացուցիչների դեմ, բայց լոկ այնքան ժամանակ, քանի դեռ չի սկսվում քարոզչությունն ու հայկական հոգեկերտվածքին բացարձակապես խորթ այդ երևույթների արհեստական ներդրումը տեղի միջավայրում։ Եվ եթե իսկապես տավուշյան գյուղում աշխատելու են ուղարկում նման «մասնագետի», ապա տվյալ ծրագրի առնչությամբ Զարեհ Սինանյանին ուղղված հարցերը է՛լ ավելի կոնկրետ են դառնում։

Հատկապես ինչո՞վ է զբաղվելու Սարիգյուղ համայնքում տվյալ սուբյեկտը, կոնկրետ ի՞նչ «մշակույթ» է նա ուսուցանելու տեղի բնակիչներին: Նրա նման ուրիշ քանի՞ «մասնագետ» է ընտրվել Հայաստանի գործադիր մարմիններում աշխատելու համար։

Իսկ գլխավոր. ո՞րն է մեր երկիր նրանց բերելու իրական նպատակը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ТАНДЕМ ДЖАНГИРЯН-ХАЧАТРЯН: СОРОСО-АОДИЗАЦИЯ ВЛАСТИ ВСТУПАЕТ В НОВЫЙ ЭТАП
    2021-01-22 16:45

    На фоне множества сложнейших проблем прежде всего безопасностного характера для Армении и Арцаха власти усиленно заняты решением совершенно иных задач. Насколько очевидно первое, настолько же ясно второе: Никол Пашинян и его команда приступили к очередному этапу реализации турецкого плана по окончательному решению Армянского вопроса - созданию полностью подконтрольной премьеру судебной системы, которая позволит ему проводить усиленные репрессии неугодных без каких-либо препятствий со стороны судей. В этом контексте весьма красноречив тот кадровый "банк", который имеется в распоряжении властей для обуздания независимых судей.

  • "НАРОДНЫЙ" ВИЦЕ-ПРЕМЬЕР УГРОЖАЕТ НАРОДУ, ПОДНЯВШЕМУСЯ НА БОРЬБУ С ПРЕДАТЕЛЯМИ
    2020-11-11 11:42

    Вчера различные политические и общественные деятели выступили с призывами сохранять благоразумие, чтобы не допустить угрозы стабильности в стране и раскола. С этим трудно не согласиться – в эти сложнейшие для армянской государственности дни крайне важно не поддаваться на провокации. Крайне важно сохранять трезвость ума и хладнокровие, и действовать максимально осторожно, дабы не нанести еще больше вреда Армении и Арцаху, которые усилиями властей и без того оказались на грани катастрофы.

  • «ТОГДА КУДА ДЕВАЕТСЯ ГУМАНИТАРНАЯ ПОМОЩЬ В ОГРОМНОМ РАЗМЕРЕ?»
    2020-11-08 14:06

    28 октября Омбудсмен Армении Арман Татоян на своей странице в Фейсбук, призвал аппарат Минсоцтруда и других должностных лиц, задействованных в эти дни в процессе оказания помощи людям, осознать свои конституционные обязанности перед Защитником прав человека, серьезность своего статуса, исключить безответственное обращение и обеспечить полное сотрудничество с офисом омбудсмена. При этом Защитник выразил сожаление, что вынужден делать такое публичное заявление.

  • ЛЮБОЙ ИНОЙ ПОДХОД УКЛАДЫВАЕТСЯ В ОДНУ КАТЕГОРИЮ: ПРЕДАТЕЛЬСТВО
    2020-09-26 10:19

    Вся затея с «революцией» весной 2018 была устроена вокруг Арцаха и нацелена на решение проблемы по турецким лекалам – это мнение, которого изначально придерживались серьезные эксперты в Армении, не раз получало подтверждение за прошедшие два с лишним года. Однако никогда еще это не было столь четко, выпукло и обосновано продемонстрировано, как за последние несколько дней, когда Баку пошел ва-банк.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ