Լրագրողների եվրոպական եւ միջազգային ֆեդերացիաները կոչ են անում մերժել Ալեն Սիմոնյանի նախաձեռնությունը
Լրագրողների միջազգային ֆեդերացիան (IFJ) եւ Լրագրողների եվրոպական ֆեդերացիան (EFJ) արձագանքել են Հայաստանի ժուռնալիստների միության հայտարարությանը, ըստ որի՝ կոչ է արվում մերժել Ալեն Սիմոնյանի օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում էր սոցցանցերում եւ ԶԼՄ-ներում հրապարակված վիրավորանքի եւ զրպարտության համար փոխհատուցման չափը վիրավորանքի դեպքում 1 միլիոն դրամից դարձնել 5 միլիոն դրամ, զրպարտության դեպքում` 2 միլիոնից 10 միլիոն դրամ:
«Լրագրողների միջազգային եւ եվրոպական ֆեդերացիաները միանում են իրենց դուստր ձեռնարկությանը՝ Հայաստանի լրագրողների միությանը՝ խորհրդարանին կոչ անելով չընդունել այդ առաջարկը»,- ասվում է համատեղ հայտարարության մեջ:
Ապա մեջբերվում է այս առնչությամբ Հայաստանի ժուռնալիստների միության հայտարարությունը, որում ասվում է. «Այս նախաձեռնությունը գործող իշխանությունների այն հերթական գործիքն է, որը կրկին միտված է սահմանափակելու ազատ խոսքն՝ ընդհանրապես, եւ մամուլի ազատությունը՝ մասնավորապես… Հայաստանի ժուռնալիստների միությունը, հաշվի առնելով ժողովրդավարական հասարակությունում հանրությանը հուզող խնդիրների վերաբերյալ տեղեկատվություն տարածելու հարցում մամուլի առանցքային դերը, դատապարտում է ցանկացած նման նախաձեռնություն, ներառյալ՝ Ալեն Սիմոնյանի առաջարկած՝ Քաղաքացիական օրենսգրքի համապատասխան հոդվածում փոփոխություն կատարելու նախագիծը, եւ կոչ է անում այն Ազգային ժողովի օրակարգ չմտցնել այն»:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 19:37
Член Верховного органа АРФ "Дашнакцутюн", депутат парламентской фракции "Армения" Гегам Манукян обратился в прокуратуру с заявлением о преступлении. Об этом депутат сообщил в интервью Sputnik Армения.
-
2025-07-17 19:36
Израиль продолжит политику демилитаризации на территории южнее Дамаска и не допустит причинения вреда местным друзам со стороны сирийских властей и группировок. Об этом заявил израильский премьер Биньямин Нетаньяху.
-
2025-07-17 19:32
В Баку на церемонии, посвящённой азербайджанской прессе, наградили турецкие медиаструктуры TRT, İHA и Anadolu Ajansı — за «верную службу» в продвижении повестки Баку в Карабахской войне и внешней политике, пишет Telegram-канал «Кавказарь».
-
2025-07-17 19:31
Власти Армении предпринимают действия, направленные на то, чтобы принизить значимость и устранить государственные институты НКР, что неприемлемо. Об этом говорится в заявлении Совет по правам армян Карабаха в ответ на иск Генпрокуратуры Армении в Административный суд с целью аннулировать право собственности на представительство НК в Ереване.