ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ անհրաժեշտ է անել հնարավոր ամեն բան` ՀԳՀԾ-ի պահպանման համար
Պետությունները պետք է անեն հնարավոր ամեն բան` Իրանի միջուկային ծրագրի շուրջ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի պահպանման համար. համաձայնագիրը բազմակողմ դիվանագիտության եւ միջուկային չտարածման հաղթանակ է դարձել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:
«Ես միշտ հայտարարել եմ, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը բազմակողմ դիվանագիտության եւ միջուկային զենքի չտարածման հաղթանակն է: Կարծում եմ, որ անդամ պետությունները պետք է ամեն հնարավոր ամեն բան` այն պահպանելու համար»,- ասել է Գուտերեշը:
«Ինչ վերաբերում է իմ դերին, ապա քարտուղարությունն առաջնորդվելու է նրանով, ինչ գալի է Անվտանգության խորհրդի կողմից»,- հավելել է նա:
Իրանը եւ միջազգային բանակցողների վեցնյակը 2015-ի հուլիսին պատմական համաձայնության էին եկել իրանական ատոմի երկարամյա խնդրի լուծան վերաբերյալ: Ամիսներ տեւած բանակցություններն ավարտվել էին Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) ընդունմամբ, որի իրագործումն ամբողջությամբ հանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, Միացյալ Նահանգների եւ Եվրամիության կողմից նախկինում սահմանված տնտեսական եւ ֆինանսական պատժամիջոցները:
Պայմանավորվածությունը, մասնավորապես, նախատեսում էր, որ զենքի էմբարգոն կհանվի Իրանից հինգ տարվա ընթացքում, զենքի մատակարարումները հնարավոր էին նաեւ դրանից առաջ, սակայն` միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվությամբ: Գործարքն իր նախնական տեսքով չտեւեց նույնիսկ երեք տարի. 2018-ի մայիսին Միացյալ Նահանգները հայտարարեցին դրանից միակողմանի դուրս գալու եւ Թեհրանի դեմ կոշտ միակողմանի պատժամիջոցների վերականգնման մասին:
Վերջերս Վաշինգտոնը փորձում է վերականգնել ՄԱԿ-ի պատժամիջոցներն Իրանի դեմ: Օգոստոսին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Անվտանգության խորհրդի նախագահին բողոք էր հղել` 2231 բանաձեւով նախատեսված հակաիրանական պատժամիջոցների վերականգնման ընթացակարգը սկսելու համար Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) դրույթները չկատարելու վերաբերյալ:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).