Կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարի ռազմավարության առումով ամեն ինչ ճիշտ է արել. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարի ռազմավարության առումով ամեն ինչ ճիշտ է արել, հանրությունից ոչինչ չի թաքցրել, իսկ կառավարության միջոցառումների արդյունավետությունը քննող ԱԺ հանձնաժողովի աշխատանքին դեմ չէ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի՝ կորոնավիրուսի դեմ պայքարում պետության միջոցառումերի արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ հարցին:
«ՀՀ կառավարությունը, ինչպես պարտավորվել էր, 100 տոկոսով թափանցիկ է եղել և շարունակում է թափանցիկ մնալ՝ կորոնավիրուսի հարցում: Ես ուրախ եմ հանձնաժողովի ձևավորման համար, որովհետև միշտ էլ օգտակար է նորից նայելը: Ընդհանուր առմամբ՝ ամենակարևոր ցուցիչը, որը պետք է նայենք, մեր օրական դրական դեպքերի տոկոսային հարաբերությունն է թեստերի հետ: Մենք այսօր արդեն բավական երկար ժամանակ հասել ենք մի տոկոսի, որ ամիս ու կես առաջ նույնիսկ չէինք կարող մտածել, որ կհասնենք այդ ցուցանիշին: Մեզ մոտ 5-6 տոկոսն են դրական դեպքերը՝ թեստերի թվի հետ համեմատած: Սա նշանակում է, որ մենք շատ էֆեկտիվ հայտնաբերում ենք»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ կան երկրներ, որոնց օրական հրապարակվող տվյալներն ուղիղ կախվածության մեջ են Հայաստանի հրապարակած տվյալներից: Ընդ որում, Հայաստանը տվյալները հրապարակում է առավոտյան, նրանք՝ երեկոյան: Փաշինյանը նշեց, թե չի կարող նման բան լինել, որ գրաֆիկները նույն կերպ սինքրոն առաջ շարժվեն:
«Մենք որդեգրել ենք հրապարակային հետևյալ սկզբունքը՝ ասել ենք, որ պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի հետ: Մենք դա արել ենք, անում ենք և ճիշտ ենք արել ռազմավարության առումով: Մենք ռազմավարության առումով ամեն ինչ ճիշտ ենք արել: Այդ գործընթացքում, իհարկե, եղել են նաև թերություններ, դրա հետ կապված դիտարկումներ է արել Պետական վերահսկողական ծառայությունը, ԱԺ գլխադասային հանձնաժողովը»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետը նկատեց, որ մի կողմից կառավարությանը մեղադրում են կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողելու մեջ, մյուս կողմից ասում են, որ մարդիկ դիմակ չկրեն, բացեն ամեն ինչը, չտուգանեն, կորոնավիրուս չկա: «Գալիս են, ամբիոնից ելույթ են ունենում, դիմակ չեն կրում: Կորոնավիրուսի ընթացքում մասնակցել են քարոզչությանը»,-ասաց նա:
Աննա Գրիգորյան
ԱՐՄԵՆՊՐԵՍ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 17:24
Премьер-министр Армении Никол Пашинян заявил на пресс-конференции в среду, что не допустит "существования второго государства" на территории страны.
-
2025-07-16 17:21
Вопросы проведения совместных киберучений обсуждались на заседании консультационного совета по валютной политике центральных (национальных) банков Евразийского экономического союза (ЕАЭС) в Кыргызстане, сообщает ЦБ России.
-
2025-07-16 17:19
Отношения между Арменией и Россией находятся на этапе трансформации. Об этом заявил на пресс-конференции 16 июля премьер-министр Армении Никол Пашинян.
-
2025-07-16 17:17
Вопрос, касающийся АРФ Дашнакцутюн, имеет две стороны – правовую и политическую. Об этом на пресс-конференции 16 июля заявил премьер-министр Армении Никол Пашинян, комментируя озвученное со стороны некоторых членов партии «Гражданский договор» мнение о необходимости запрета АРФД.