Հայաստանում համավարակի ընթացքում փակված աշխատատեղերը վերականգնվել են, ավելացում է եղել 6600-ով
Հայաստանում կորոնավիրուսի համավարակի ընթացքում փակված աշխատատեղերը վերականգնվել են, դրանից հետո կրկին ավելացում է արձանագրվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին:
Մարուքյանը հիշեցրեց վարչապետի՝ օրեր առաջ արած հայտարարությունը, որ այս տարի աշխատատեղները ավելացել են մոտ 6600-ով և մեկ մարդու աշխատավարձը աճել է միջինը 13 800 դրամով: Պատգամավորը նշեց, որ մինչ այդ եղել է տեղեկություն, որ կորոնավիրուսի հետ կապված մոտավորապես 70 հազար աշխատատեղ կրճատվել է: Նա հետաքրքրվեց, թե իրականում ինչ պատկեր է, ստեղծված աշխատատեղերն ինչ ոլորտներում են:
«Մենք մարդկանց հարցնում ենք այս թվերի մասին և քաղաքացիները նման տեղեկատվություն չունեն, որ նոր աշխատատեղ է բացվել կամ աշխատավարձ է բարձրացվել»,-ասաց Մարուքյանը:
«Այդ վիճակագրությունը պաշտոնական, անհերքելի վիճակագրություն է: Մարդկանց հարցնելու բան չկա, մարդիկ հաշվետվություններ են ներկայացնում աշխատատեղերի վերաբերյալ և հարկ են վճարում դրա դիմաց: Սա ոչ թե հարցումներից է ձևավորվում, այլ կոնկրետ հաշվետվությունների արդյունքում գոյացած թվեր են: Եվ այդ հաշվետվությունները չեն կարող օդից լինել, քանի որ ամեն հաշվետվություն այդ հաշվետվությունը ներկայացնողի համար առաջացնում է ֆինանսական պարտավորություն, խոսքը եկամտահարկի հաշվետվությունների մասին է»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ 2018-ից մինչև 2020 թվականը Հայաստանում հսկակայան թվով աշխատատեղեր են ի հայտ եկել, բայց հնարավոր չէ հստակ ասել, թե որն է զրոյից սկսել գործել, որն է, որ ստվերում է գործել, հիմա տեղավորվել է հարկային դաշտ: «70 հազար աշխատատեղերի կրճատումը ապրիլ ամսին այն գործոններից մեկն էր, որը կանխորոշեց կորոնավիրուսի համատեքստում մեր հետագա գործողությունները»,-ասաց նա:
Վարչապետը հայտնեց, որ ապրիլ ամսին աշխատատեղերի կրճատում է եղել, հետո թիվը վերականգվել է, հետո՝ աճել: Այդ աճը վերաբերվում է 2020 թվականի օգոստոսին՝ 2019-ի համեմատ: «Այս տարվա հուլիսը նախորդ տարվա հուլիսի համեմատ 6600 աշխատատեղով ավելացել է: Ենթադրվում է, որ այդ փակված հատվածը զուտ թվաբանորեն վերականգնվել է: Հնարավոր է՝ աշխատատեղ կա, որ փակվել է ու մինչև այս պահն էլ փակված մնացել է, հնարավոր է աշխատատեղ, որ զրոյից է ստեղծվել, հնարավոր է աշխատատեղ, որ փակվել, հետո վերականգնվել է: Շատ կարևոր է արձանագրել, որ մեր հակաճգնաժամային միջոցառումների մեջ առնվազն մի քանիսն ունենք, որոնց նպատակն է խթանել աշխատատեղերի պահպանումը: Այն ընկերություններին, որոնք աշխատատեղերը և աշխատավարձային ֆոնդը չեն կրճատել, գրանտ ենք տալիս: Հույս ունեմ, որ օգոստոսի տվյալներն ավելի լավն են լինելու, որովհետև օգոստոսին մարզերում զբոսաշրջային ոլորտը աշխատել է բառիս բուն իմաստով ծանրաբեռնված»,-ասաց Փաշինյանը:
Աննա Գրիգորյան
ԱՐՄԵՆՊՐԵՍ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 19:44
На 89-м году жизни скончался народный артист СССР, композитор Евгений Дога. Об этом сообщает ТСВ Приднестровье, сообщают «Ведомости».
-
2025-06-03 19:39
Фальсификация доказательств, манипулирование расследованиями и препятствование правосудию составляют неотъемлемую часть государственной политики Азербайджана. Об этом говорится в официальном заявлении Центрального офиса Ай Дата Бюро АРФ <Дашнакцутюн>.
-
2025-06-03 19:36
Тегеран настаивает на возможности обогащать уран на своей территории, несмотря на требования президента США Дональда Трампа отказаться от этого. Об этом, как передает РИА Новости, заявил министр иностранных дел Ирана Аббас Аракчи.
-
2025-06-03 19:34
Как ранее сообщалось, Россельхознадзор с 16 июня может запретить ввоз цветов из третьих стран через Армению в связи с участившимися обнаружениями в них карантинных объектов.