Последние новости

295 դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 46 671

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 295–ով և դարձել 46 671։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում են ստանում 3232 մարդ (+131), կատարվել է 252 158 (+4319) թեստավորում, առողջացել են վարակվածներից 42 2319–ը (+162)։ Գրանցվել է մահվան 925 դեպք (+2)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածներների թիվը անփոփոխ է` 283։

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր գործում, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ