ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է, ՈՐ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԲԱՅԴԵՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ․ Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ
«Ամերիկյան հետազոտություների հայկական կետրոնի» ղեկավար, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով, որ իր տպավորությամբ՝ Հայաստանի իշխանությունները սպասում են ԱՄՆ նախագահի պաշտոնում դեմոկրատ թեկնածու Բայդենի հաղթանակին։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Չգիտես ինչու, մենք ձևավորված թյուր կարծիք ունենք, որ դեմոկրատների հետ ավելի լավ ենք աշխատել կամ աշխատելու քան հանրապետականների: Հետևապես Բայդենի հետ ավելի հեշտ է լինելու քան Թրամփի: Սրա պատճառներից մեկն այն է, որ ԱՄՆ հայ համայնքը հիմնականում բնակվում է դեմոկրատական նահանգներում, հետևաբար առավել մեծ ազդեցություն ունի դեմոկրատ օրենսդիրների վրա:
Սա իրոք թյուր ըմբռնում է, որովհետև հայ-ամերիկյան հարաբերությունների պիկը եղել է հանրապետական Բուշ ավագի վարչակազմի օրոք և դրա շարունակության մի մասն էլ` իներցիայի ուժով Քլինթոնի օրոք, քանի որ Բուշը չվերընտրվեց 1992թ: Այսինքն հանրապետական վարչակազմերը, հետևաբար նաև Թրամփը նույնքան կարևոր են, որքան ցանկացած դեմոկրատ նախագահ:
Այլ հարց է, որ մենք հանրապետականների հետ, մանավանդ վերջին շրջանում աշխատել չկարողացանք և հույս ունենք, որ կկարողանանք Բայդենի հետ աշխատել:
Նման մտածողությունը ՀՀ-ին խանգարեց կայուն հարաբերություններ հաստատել Թրամփի վարչակազմի հետ և փոխանակ աշխատեինք այդ ուղղությամբ 4 տարի քամուն տվեցինք:
Հիմա Թրամփի վերընտրման պարագայում 4 տարի էլի կորցնելու ե՞նք»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 06:19
Госсекретарь Марко Рубио приказал во вторник посольствам США по всему миру выполнить распоряжение об увольнении всех оставшихся сотрудников Агентства США по международному развитию (USAID), сообщает Associated Press.
-
2025-06-12 06:15
Руководитель парламентской фракции блока «Армения» Сейран Оганян опубликовал подписи всех 28 депутатов фракции о выражении вотума недоверия премьер-министру Армении Николу Пашиняну.
-
2025-06-12 06:11
Действия и заявления действующих властей во главе с премьер-министром Армении Николом Пашиняном, направленные против Армянской Апостольской Церкви и ее служителей, перешли все мыслимые и немыслимые границы. Об этом говорится в совместном заявлении советов Тегеранской и Исфаханской епархий ААЦ.
-
2025-06-12 05:58
Посольство России в Армении выразило соболезнования родным и близким погибших при взрыве жилого дома в Чамбараке (Гегаркуникская область).