Այս մեղադրանքն ապագա չի կարող ունենալ ու իրականացվող նախաքննության արդյունքում հերքվելու է. Արամ Սիմոնյանի պաշտպաններ
ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանին առաջադրված մեղադրանքն ապագա չի կարող ունենալ ու իրականացվող նախաքննության արդյունքում հերքվելու է։ Այս մասին հայտարարություն է տարածել Սիմոյնանի պաշտպանական թիմը։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Այսօր ՀՀ քննչական կոմիտեն հանդես եկավ հայտարարությամբ այն մասին, որ ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով, 34 միլոն դրամի ենթադրյալ վատնում կատարելու համար։
Հանրությունը հավանաբար հիշում է շուրջ երկու տարի առաջ տարածվող հայտարարությունները, Պետական վերահսկողական ծառայության կողմից ԵՊՀ-ում իբր հայտնաբերված շուրջ 800 միլիոն դրամի չարաշահումների մասին։ Այդ կապակցությամբ երկու տարի քննություն իրականացնելուց հետո, Քննչական կոմիտեն որոշեց Արամ Սիմոնյանին մեղադրանք առաջադրել ԵՊՀ անվտանգությունն ապահոված պահնորդական ընկերությանը իբր չհիմնավորված հավելյալ գումարներ` 4 տարվա ընթացքում 34 միլիոն դրամ փոխանցելու համար։ Բնականաբար Արամ Սիմոնյանը որեւէ վատնում չի կատարել։ Այդ գումարներն իրականում փոխանցվել են ոչ թե «չմատուցված ծառայությունների դիմաց», այլ կապված են եղել ինչպես պահնորդական ծառայության կողմից հավելյալ ծառայությունների մատուցման, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում նվազագույն աշխատավարձի բարձրացման հետ։ Կարծում ենք, որ այս գործընթացը հերթական անգամ հասարակության աչքերում ինչ-որ արդյունք ցույց տալուն միտված մի բան է, ինչն անթույլատրելի է, հատկապես, երբ այդ ճանապարհին անվանարկվում են Հայաստանի կրթության ու գիտության զարգացման ճանապարհին անառարկելի վաստակ ունեցող մարդկանց անունները։
Բնականաբար Արամ Սիմոնյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել։ Նախաքննության գաղտնիությունից ելնելով այս պահին, ցավոք, հավելյալ մանրամասներ գործից հայտնել չենք կարող, սակայն առավել քան համոզված ենք, որ այս մեղադրանքն ապագա չի կարող ունենալ ու իրականացվող նախաքննության արդյունքում հերքվելու է։
Արամ Սիմոնյանի պաշտպաններ
Լուսինե Սահակյան
Երվանդ Վարոսյան»։
Լուրեր Հայաստանից - NEWS.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 05:29
Республика Армения не готова к реализации процессов против "Электрических сетей Армении", не располагает соответствующими инструментами для этого и, скорее всего, проиграет арбитражный суд. Такое мнение в беседе со Sputnik Армения выразил специалист по международным правовым вопросам, адвокат Ара КАЗАРЯН.
-
2025-07-24 19:45
Временный управляющий компании "Элсети Армении" Романос Петросян провел ряд кадровых перестановок. Об этом он сообщил на своей странице в соцсетях.
-
2025-07-24 19:43
Ваагн Чахалян, находящийся под стражей с 5 июля, направил Николу Пашиняну из пенитенциарного учреждения письмо, в котором говорится: «Я не обращаюсь к вам с приветствиями, Никол, и вы лучше всех знаете, почему. Вы не можете себе представить, Никол, но я слушал вашу пресс-конференцию от начала до конца в тюрьме. Что ж, я теперь такой же, как и вы, я не способен ни творить добро, ни сделать что-либо полезное для человечества. Но, слава Богу, во-первых, моё состояние временное, а во-вторых, я не занимаюсь злодеяниями.
-
2025-07-24 19:38
Семья Карапетян не обязана продолжать реализацию инвестиционной программы в компании "Электрические сети Армении". Об этом заявила бывший министр юстиции, юрист Арпине Ованнисян, комментируя заявление председателя КРОУ Месропа Месропяна.