Արյունաբանականի ևս 13 աշխատակից ազատման դիմումներ են գրել
Ռ․Յոլյանի անվան արյունաբանության կենտրոնի մեծահասակների քիմիաթերապիայի կլինիկայի անձնակազմի 13 աշխատակից աշխատանքից ազատման դիմում են գրել: Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում գրել է կլինիկայի ղեկավար Դավիթ Զոհրաբյանը:
«Հաշվի առնելով առողջապահության նախարարության անընդունելի, անտրամաբանական, հիասթափեցնող, անարդարացի, չհիմնավորված որոշումը (կապված ԱՆ պրոֆ․ Ռ․ Յոլյանի անվան Արյունաբանության կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի աշխատանքային պայմանագիրը չշարունակելու որոշման հետ)՝ մեծահասակների քիմիաթերապիայի կլինիկայի անձնակազմը նույնպես միանում է բողոքին», - ասված է գրառման մեջ։
Աշխատակիցների թվում են կլինիկայի ղեկավարը, բաժանմունքի վարիչը, ուռուցքաբաններ, բուժքույրեր, մայրապետեր։ Նրանք աշխատանքի դուրս չեն գա հոկտեմբերի 1-ից։
Ավելի վաղ Առողջապահության նախարարությունը որոշում էր կայացրել չշարունակել հիվանդանոցի տնօրենի՝ Սամվել Դանիելյանի հետ պայմանագիրը։ Հաջորդ օրը հիվանդանոցի 41 աշխատակից նամակով դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ որոշումը վերանայելու խնդրանքով։
Բացի այդ Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի տնօրեն Գևորգ Թամամյանը նույնպես ազատման դիմում էր ներկայացրել՝ նույն պատճառով։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 13:55
Россия в контакте с азербайджанской стороной и работает над урегулированием вопроса вокруг возможного закрытия Русского дома, сообщил «Известиям» замглавы МИД РФ Михаил Галузин.
-
2025-06-05 13:53
Армения закупит у Ирана новые стальные мосты для автомобильных дорог на севере страны. Соответствующее постановление было принято на заседании правительства республики в четверг.
-
2025-06-05 13:50
Группа граждан провела в четверг у здания правительства в Ереване акцию в поддержку Армянской Апостольской Церкви (ААЦ).
-
2025-06-05 13:48
Пашинян понимает, что скоро выборы, а его рейтинг невысокий, поэтому ему нужно вновь позиционировать себя как якобы представителя народа, борющейся фигуры. Для этого ему нужна новая мишень, и теперь данной мишенью является Армянская апостольская святая церковь. Об этом говорится в заявлении, распространенном на Telegram-канале оппозиционного движения «Аякве».