Последние новости

Արամ Վարդևանյանն Արդարադատության նախարարության դեմ 2 հայցադիմում է ներկայացրել դատարան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը դիմել է վարչական դատարան՝ ընդդեմ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի՝ պահանջելով պատշաճ ընթացք տալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ՝ Արմեն Դանիելյանի և Մհեր Արղամանյանի նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու իր միջնորդություններին։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արամ Վարդևանյանը։

Հիշեցնենք, որ դեռևս 2019 թվականին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը դիմել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին՝ դատավոր Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով։

Նշենք, որ 2019թ․հունիսի 25-ին դատավոր Արմեն Դանիելյանը բեկանել է Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ վերացնելով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված անձնական երաշխավորությունը և կիրառել կալանավորումը։ Նույն օրվա մեկ այլ որոշմամբ դատավոր Ա․Դանիելյանը բեկանել է «ՍԴ դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» Առաջին ատյանի դատարանի որոշումը։

Նշենք, որ դատավոր Մհեր Արղամանյանն էլ անփոփոխ էր թողել դատավոր Աննա Դանիբեկյանի՝ սեպտեմբերի 17-ի որոշումը, որով Դանիբեկյանը մերժել էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու միջնորդությունը: Պաշտպան Արամ Վարդևանյանն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել Մհեր Արղամանյանին, սակայն դատավորը ինքնաբացարկ չէր հայտնել։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ