ՌԴ-ն չի հստակեցնում՝ Միշուստինը կընդունի՞ Փաշինյանի հրավերը, թե՞՝ ոչ - Պանորամա
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հրավեր է ստացել մասնակցելու հոկտեմբերի 9-ին Հայաստանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Այս մասին ուրբաթ օրը հաղորդել են Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունից, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Միխայիլ Միշուստինը հրավեր է ստացել մասնակցելու հոկտեմբերի 9-ին Հայաստանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Ուղևորության մասին որոշումը կկայացվի` կախված համաճարակաբանական իրավիճակից», - հայտնել է մամուլի ծառայությունը:
Հաղորդվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուրբաթ հրամանագիր է ստորագրել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջկառավարական խորհրդի միջգերատեսչական խումբ ստեղծելու մասին։ Հանդիպումը նախատեսված է անցկացնել հոկտեմբերի 9-ին։
Վերջին անգամ խորհրդի նիստը տեղի է ունեցել հուլիսին։ Նախորդ անգամ ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարները անձամբ հանդիպել էին 2020 թվականի հունվարի 31-ին Ալմա-Աթայում։ Ապա, համաճարակի բռնկման հետ կապված, Եվրասիական միջկառավարական խորհուրդը ապրիլի 10-ին և 23-ին վիդեոկոնֆերանսի միջոցով քննարկել է ինտեգրման ասոցիացիայի արդիական խնդիրները:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.