Ռ․Քոչարյան․ Թող Հայաստանում տիրեն համերաշխությունը, միասնությունը, խաղաղությունն ու բարեկեցությունը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ, տեղեկացնում է Aysor.am-ը։
«Մաղթում եմ աշխարհասփյուռ հայությանը, որպեսզի մեր ընդհանուր տանը՝ Հայաստանի Հանրապետությունում, տիրեն համերաշխությունը, միասնությունը, խաղաղությունն ու բարեկեցությունը։
Այսօր, մեր Անկախության 30-ամյա հոբելյանից ընդամենը մեկ տարի առաջ, գնահատելով անցած ճանապարհը, մենք պետք է գիտակցենք, որ առջևում հայկական պետականության ամրապնդման ոչ պակաս դժվարին շրջանն է։ Ակնհայտ է, որ ժամանակակից աշխարհում մենք պարտավոր ենք մտածել միաժամանակ և՛ արդիականացման, և՛ մեր ազգային ինքնության պաշտպանության հուսալի մեխանիզմների մասին։
Անհրաժեշտություն է դառնում Հայաստանի բազմակողմանի զարգացման իրատեսական ծրագրի ստեղծումը։ Ապագային միտված մի ազգային նախագծի, որի իրականացումն արդեն առաջիկա տարիներին կապահովի մեր քաղաքացիների բարեկեցությունը, Հայաստանի և Արցախի հուսալի անվտանգությունը։
Չեմ կասկածում, որ մենք միասնաբար կարող ենք հաղթահարել բոլոր դժվարությունները և կառուցել Հարավային Կովկասի ամենակազմակերպված, պաշտպանված և ժամանակակից պետությունը»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-26 20:45
На перекрестке улиц Лео-Пароняна в Ереване проходит церемония зажжения свеч в память о скончавшейся беременной Соне Мнацаканян.
-
2024-04-26 19:48
В Армении прошел первый за долгое время армяно-кипрский бизнес-форум, в рамках которого в Ереван прибыли менеджеры 15 компаний разных отраслей.
-
2024-04-26 19:45
Следственный комитет Армении объявил в розыск двух граждан Республики Армения В.М. и С.Дж. по обвинению в госизмене, шпионаже и вражеской деятельности против Армении.
-
2024-04-26 19:42
Школьники из Армении вернулись с тремя медалями с 58-й международной Менделеевской олимпиады по химии. Об этом сообщает пресс-служба министерства образования, науки, культуры и спорта Армении.