Արգիշտի Քյարամյան. Որևէ մեկը երաշխավորված չէ գաղտնալսումից
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն առաջին հերթին պետք է մտածի այն հարցի շուրջ, որ իր պաշտոնավարման ժամանակ գաղտնալսվել են ԱԱԾ և ՀՔԾ պետերի, վարչապետի հեռախոսազրույցները։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը՝ արձագանքելով Վանեցյանի այն դիտարկմանը, թե Քյարամյանին ԱԱԾ տնօրեն նշանակելն ազգային անվտանգության իրական սպառնալիք է։
«Ես Վանեցյանի հայտարարությունները չեմ մեկնաբանում»,–ասաց Քյարմյանը։
Հարցին, թե որքանո՞վ Վանեցյանը կապ ունի այդ ձայնագրությունների հետ, Քյարամյանը պատասխանեց, թե քննություն է ընթանում Քննչական կոմիտեի համապատասխան բաժնում, կան նախաքննական գաղտնիքներ, որոնք հրապարակել չի կարող:
Մեկ այլ հարցի` հնարավո՞ր է, որ որևէ ժամանակահատվածում իր հեռախոսազրույցները նույնպես գաղտնալսվեն, Քյարամյանը չբառացեց։ Նրա խոսքով` որևէ մեկը երաշխավորված չէ այդ գործընթացից, քանի որ այսօր տեխնիկական հնարավորությունները բավականին զարգացած են։
«Կան մարդիկ ու կազմակերպություններ, որոնք ունեն այդ ֆինանսական հնարավորությունները և կարող են իրականացնել այդ գործընթացը»,-նշեց նա։
Հիշեցնենք, որ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին համացանցում հայտնվեց Ազգային անվտանգության ծառայության այն ժամանակվա ղեկավար Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը:
Նրանք քննարկում էին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունը: 2018 թվականի դեկտեմբերի 5-ին համացանցում հայտնվեց նաև Վանեցյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը:
Կառավարության ղեկավարն այդ արտահոսքերը որակել էր որպես հակահեղափոխական փորձ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-05 17:07
Разрыв с Россией может изменить судьбу армяно-российских отношений На фоне резкого обострения отношений Москвы и Баку премьер Армении Никол Пашинян продолжает войну с оппозицией и церковью. После визита силовиков в Эчмиадзин и ареста двух архиепископов он вновь призвал переизбрать главу Армянской апостольской церкви. За поддержку ААЦ арестован российский бизнесмен Самвел Карапетян. В стране прошла новая серия арестов после того, как Следственный комитет Армении объявил о раскрытии заговора с целью захвата власти. О ситуации в Армении мы поговорили с первым заместителем председателя Комитета Госдумы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константином ЗАТУЛИНЫМ.
-
2025-07-05 15:05
Президент Турции Реджеп Тайип Эрдоган в беседе с журналистами по возвращении из оккупированного Арцаха рассказал о «возможностях», которые откроются благодаря так называемому «Зангезурскому коридору» «не только для Азербайджана, но и для всего региона».
-
2025-07-05 15:03
Молодежный союз АРФ «Дашнакцутюн» проводит акцию протеста у здания Конституционного суда Армении.
-
2025-07-05 15:02
Отец мэра Еревана Тиграна Авиняна – Армен Авинян — проиграл в суде по резонансному делу, связанному с его высказываниями в адрес водителей машин марки Opel. Об этом сообщил член фракции "Мать Армения" Григор Искандарян в прямом эфире в соцсетях.