«ՀԵՆԱԿԵՏ» ԿԵՆՏՐՈՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Ադրբեջանից ու Թուրքիայից հնչող հայտարարությունները ոչ միայն փաստում, վերահաստատում են բանակցային գործընթացում ստեղծված փակուղային իրավիճակի մասին, այլ պարզորոշ կերպով ահազանգ հնչեցնում մեծացող անվտանգային սպառնալիքների մասին:
Որպես առաջնային քայլ համապատասխան ինստիտուտներին, իրավասու կառույցներին առաջարկում ենք՝
Առաջին, էականորեն մեծացնել այս փուլում պահեստազորազորային կազմի հավաքների մասնակիցների թիվը:
Երկրորդ, աշխարհազորայինների մասին օրենքն ամբողջացնել՝ հաշվի առնելով այս ընթացքում հնչեցված առաջարկները, հրատապ կարգով մտցնել Ազգային ժողով և ընդունել: Անցնել կազմավորման աշխատանքներին:
Երրորդ, պատերազմի մասնակիցներին միավորող կազմակերպությունների հետ խորհրդակցությունների միջոցով և համապատասխան առողջապահական ընթացակարգերից հետո կազմավորել համահավաք ստորաբաժանումներ, անցկացնել հավաքներ և նրանց ժամանակավոր կցել սահմանի տարբեր ուղղություններով տեղակայված բանակային միավորումներին:
Հետագայում դիտարկել նրանց՝ աշխարհազորում ներգրավվելու ձևաչափն ու հնարավորությունները, սակայն կոնկրետ այս փուլում, նկատի ունենալով արագ գործելու կարևորությունը, ներգրավվել այս ձևաչափով:
Չորրորդ, կարելի է դիտարկել նաև, առայժմ կամավոր հիմունքներով, պահեստազորից ներկայացուցիչներ առանձնացնելու և նրանց սահմանի տարբեր ուղղություններով մարտական հերթապահության կամ որպես զորամասերի, գումարտակների լրացուցիչ ռեզերվ ներգրավելու հարցը:
Կարևոր չէ, թե արդյոք վաղը, մի շաբաթ կամ մեկ ամիս հետո ռազմական գործողությունները կվերսկսվեն, այս պահին անվտանգային սպառնալիքներն ակնհայտորեն մեծացել են և մենք մեզ ապահովագրելու նպատակով պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկենք:
«ՀԵՆԱԿԵՏ» կենտրոն, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 05:27
Адвокат Заруи Постанджян сообщила, что судья по делу Лианы Арутюнян принял решение о ее отстранении.
-
2025-07-18 05:24
Президент Турции Реджеп Эрдоган назвал Израиль террористическим государством после ударов ЦАХАЛ по сирийским правительственным объектам.
-
2025-07-18 05:20
Власти Армении заверили иранскую сторону, что развитие сотрудничества с другими странами, в том числе европейскими, происходит не в ущерб отношениям Еревана и Тегерана. Об этом заявил посол Исламской республики Мехди Собхани в интервью Общественному телевидению Армении.
-
2025-07-18 05:17
Правительство Словении объявило персонами нон грата министра национальной безопасности Израиля Итамара Бен-Гвира и израильского министра экономики Бецалеля Смотрича, сообщает Словенское телеграфное агентство (STA).