Վիտալի Բալասանյան. Նիկոլ Փաշինյանը պետք է կամավոր հեռանա
Ես արձանագրում եմ այն, որ այսօր Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի Հանրապետությունը գոնե ներքին և արտաքին քաղաքականության ոլորտում շատ վտանգավոր քաղաքականություն են վարում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ազգային հերոս Վիտալի Բալասանյանը։
«Դա վերաբերում է՝ Հայաստանի սոցիալական վիճակին, բոլոր ձախողումներին՝ կրթություն, եկեղեցի, անվտանգություն և այլն։ Ես դրական որևէ մոտեցում չեմ տեսնում։
Անդրադառնալով Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի այն հայտարարությանը , թե այն քաղաքական ուժերը, որոնք Արցախի հարցում տարբեր դիրքորոշում ունեն, ապա գործող իշխանությունը չի հանդիպի նրան հետ՝ Բալասանյանն ասաց. «Եթե ես լինեի Հանրապետության նախագահ, այդպիսի հայտարարություն չէի անի։
Բալասանյանը նշեց, որ վարչապետ Փաշինյանը պետք է հրաժարական ներկայացնի. «Պետք չէ, որ Նիկոլ Փաշինյանը սպասի՝ բողոքի ակցիաներ լինեն։ Պետք է կամավոր հեռանա, դա է ճիշտը»։
Հարցին՝ արդյոք ինքը պատրաստվո՞ւմ է հանդիպել Հայաստանի քաղաքական ներկայացուցիչների հետ, Բալասանյանն ասաց. «Սկսած Նիկոլ Փաշինյանից, ով ցանկություն կհայտնի հանդիպել, ես սիրով կհանդիպեմ», տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.