Պապիկյանը հանդիպել է ՌԴ ՌՈՍԱՏՈՄ պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի հետ
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության 64-րդ համաժողովի շրջանակներում նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել ՌԴ ՌՈՍԱՏՈՄ պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ: Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի նախագծային շահագործման ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր:
Նախարար Պապիկյանն անդրադարձել է ՀՀ կառավարության որոշմամբ պետական բյուջեից բյուջետային վարկի տրամադրմամբ ատոմակայանի արդիականացմանն ուղղված մնացյալ աշխատանքների իրականացման մանրամասներին:
Զրուցակիցներ քննարկել են Ռուսատոմ Սերվիս ընկերության հետ կնքված շրջանակային համաձայնագրով նախատեսվող միջոցառումները սահմանված ժամանակցույցին ավարտելու հարցը։
Հաշվի առնելով ԱԷԿ-ի դերը Հայաստանի էներգահամակարգում՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել նախանշել «Ռոսատոմ» կորպորացիայի հետ համագործակցության հնարավոր ուղղությունները, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-01 14:24
Ленинский районный суд Екатеринбурга заключил под стражу Бакира Сафарова, обвиняемого по делу об убийствах прошлых лет, до 19 июля, сообщает ТАСС.
-
2025-07-01 14:19
В парламент Армении представили законопроект о тарифах за неуплату в городском транспорте в Ереване.
-
2025-07-01 14:17
Иран не поддерживает территориальные претензии к Армении, содержащиеся в "Стамбульской декларации". Об этом заявил посол Ирана в Армении Мехди Собхани в беседе с журналистами в посольстве ИРИ в Ереване.
-
2025-07-01 14:15
Заявленная Пашиняном акция по уворовыванию у Самвела Карапетяна «Электросетей Армении» не будет легкой прогулкой. Это ясно уже сейчас.