Փաշինյանը ՄԱԿ–ի ասամբլեայում խոսել է միջազգային հարաբերություններում ուժ չկիրառելու մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ–ի գլխավոր ասամբլեային ուղղված իր տեսագրության մեջ նշել է կազմակերպության դերը միջազգային հարաբերություններում ուժի կիրառում թույլ չտալու հարցում։
Սեպտեմբերի 21-ին ՄԱԿ–ի 75-ամյակի առթիվ կազմակերպված հանդիպումով մեկնարկեց մեկշաբաթյա միջոցառումների շարքը, որոնք կավարտվեն սեպտեմբերի 29-ին։ Առաջին անգամ առաջնորդների ելույթները հեռարձակվում էին տեսագրված տարբերակով՝ կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակից դրդված։
«ՄԱԿ–ի կարևորագույն դերակատարումներից է նաև միջազգային հարաբերություններում ուժի սպառնալիքի կամ դրա կիրառման արգելքը: Սա գլոբալ խաղաղության և անվտանգության պահպանման անկյունաքարն է, որը գլխավոր նախապայման է կայուն զարգացման համար»,– ասել է ՀՀ վարչապետը։
Նա անդրադարձել է նաև ժողովուրդների ինքնորոշման իրավունքը մերժելու անթույլատրելիությանը։ Վարչապետի խոսքով` սա արմատապես հակասում է ՄԱԿ–ի հիմնական արժեքներին և միջազգային կարգի պատմական էվոլյուցիային։
«Վերջին երկու տասնամյակների ընթացքում մի շարք նոր պետությունների ի հայտ գալը այս միտման լավագույն ապացույցն են»,– նշել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետի կարծիքով` գլոբալ և տարածաշրջանային խնդիրները լուծելու համար անփոխարինելի է արդյունավետ բազմակողմանի մոտեցումը, որտեղ կենտրոնական դերը հատկացված է ՄԱԿ–ին։
«ՄԱԿ–ը ոչ միայն 193 անդամ երկրներն են, այն ավելին է, քան ազգային շահերի ներկայացման ընդհանուր հարթակ։ Այն հիմք է, որի վրա ձևավորվում են ընդհանուր շահերը, հարթակ, որտեղ լսում են միմյանց։ Բացի այդ, ՄԱԿ–ը նաև մարդու իրավունքների և դրանց կիրառման հարցում համաչափության սկզբունքի պաշտպանն է։ Անվտանգությունն անհնար է առանց մարդու իրավունքները հարգելու»,– ընդգծել է Փաշինյանը։
Նա հավելել է, որ Հայաստանը վճռական է` միջազգային իրավունքի և ազատության ու արդարության համընդհանուր արժեքների վրա հիմնված լավագույն միջազգային կարգի հաստատմանն ուղղված ընդհանուր ուժերին աջակցելու հարցում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-02 21:13
2 июня в Первопрестольном Святом Эчмиадзине под председательством Католикоса всех армян Гарегина II состоялось заседание Высшего духовного совета, в котором приняли участие епископы и руководители епархий из Армении и диаспоры. Как сообщили Новости Армении – NEWS.am в пресс-службе Первопрестольного Святого Эчмиадзина, на заседании обсуждались вопросы, связанные с вызовами, стоящими перед родиной, церковно-государственными отношениями, а также ряд ключевых вопросов, волнующих общество. Особое внимание было уделено позорной антицерковной кампании, развязанной премьер-министром в последние дни. В связи с этим Высший духовный совет выступил с заявлением, в котором отмечается:
-
2025-06-02 19:45
2 июня прошел второй раунд переговоров, сосредоточенный на трех ключевых темах: меморандуме, обмене пленными и телами погибших, а также вопросе с детьми.
-
2025-06-02 19:42
Пострадавшие от мошенничества в банках и кредитных организациях граждане потребовали от Национального собрания отставки главы Центробанка Армении Мартина Галстяна.
-
2025-06-02 19:38
Правозащитник Ваган Ованнисян представил в Следственный комитет сообщение о преступлении, совершённом бывшим членом партии «Гражданский договор», актером Гнелом Саргсяном, касающемся случая хулиганства у монастырского комплекса в селе Мармашен Ширакской области.