Արցախի ԱԳՆ. Ալիևի հայտարարությունները ցույց են տալիս Ադրբեջանի իշխանությունների շփոթվածության աստիճանը
Սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի նախագահը, տեսաձևաչափով ելույթ ունենալով Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանում, հերթական անգամ հնչեցրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ադրբեջանական կողմի անհիմն ենթադրությունները, որոնք նախկինում բազմաթիվ անգամ հերքվել են, հաղորդում է Արցախի ԱԳՆ–ն։
Հատկանշական է, որ ՄԱԿ-ում ելույթին նախորդել էր սեպտեմբերի 19-ին «Ապշերոն» նավթի հանքավայրում անցկացված միջոցառման շրջանակներում Ադրբեջանի նախագահի` բովանդակային առումով նույնատիպ հուզական հարցազրույցը։
Հիշեցնենք, որ միջոցառման ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը «փաստորեն խախտել է բանակցային գործընթացը»։ Նա բացասաբար է գնահատել ղարաբայան հակամարտության կարգավորման բանակցային ներկայիս վիճակը` նշելով, որ դրանք կանգ են առել։ Նա նաև նշել է, որ կասկածներ ունի, որ Հայաստանը պատրաստվում է նոր պատերազմի։
«Հարցազրույցի ընթացքում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հնչեցրած հայտարարությունները ցույց են տալիս Ադրբեջանի իշխանությունների շփոթվածության աստիճանը այն պայմաններում, երբ շանտաժի և սպառնալիքների վրա հիմնված Բաքվի վաղեմի ռազմավարությունն ապացուցել է իր սնանկությունը և ամբողջությամբ սպառել է իրեն», – նշում են ԱԳՆ–ից:
Գերատեսչությունից նաև ընդգծում են, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության էությունը խեղաթյուրելու, լիարժեք ձևաչափով բանակցությունների վերականգնումը խոչընդոտելու, Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ տարածքային պահանջներն արդարացնելու նպատակով միջազգային իրավունքի նորմերը կանխակալ մեկնաբանելու և նոր ագրեսիա սանձազերծելու իրավունք վերապահելու Ադրբեջանի իշխանությունների բազմամյա պրակտիկան հակամարտության կարգավորման գործընթացը հասցրել է այն իրավիճակին, որում այժմ այն գտնվում է, ինչը, սակայն, պաշտոնական Բաքվին որևէ լրացուցիչ քաղաքական դիվիդենտ չապահովեց:
«Նույնքան անարդյունավետ էին Ադրբեջանի նախագահի կողմից հայտարարված՝ Հայաստանը և Արցախը մեկուսացնելու, հայկական երկու պետությունների տնտեսական աճը խոչընդոտելու քաղաքականությունը, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համատեքստում կրոնական թեման շահարկելու փորձերը։ Ակնհայտ է, որ, զրկվելով իր հիմնական գործիքից, այն է՝ սպառնալիքի և ուժային ճնշման միջոցով հասնել միակողմանի զիջումների, պաշտոնական Բաքուն իր հարմարավետության գոտուց դուրս է հայտնվել և փորձում է վերադառնալ այն իրավիճակին, որին ընտելացել է՝ ուժեղացնելով ռազմատենչ հռետորաբանությունը՝ ուղղված ոչ միայն հայկական երկու կողմերի, այլև, ընդհանրապես՝ կարգավորման գործընթացի դեմ։ Եթե ադրբեջանական իշխանություններն իրոք հետաքրքրված են տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմամբ, ապա նրանք պետք է հրաժարվեն ռազմական շանտաժի և սպառնալիքների քաղաքականությունից, ճանաչեն Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի փաստը և նստեն բանակցային սեղանի շուրջ՝ իրենց իսկ կողմից սանձազերծված զինված հակամարտության հետևանքով առաջացած խնդիրներին լուծում գտնելու նպատակով», – նշվում է Արցախի ԱԳՆ–ի հայտարարության մեջ, տեղեկացնում է Newsarmenia.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 19:56
Премьер-министр Никол Пашинян, возмущенный публикацией во французской прессе о том, что он купил в этой стране особняк стоимостью более 3 миллионов евро, на сегодняшнем заседании правительства вновь выступил с обвинениями в адрес второго президента Армении Роберта Кочаряна.
-
2025-06-05 19:55
По итогам переговоров грузинские таможенные службы пропустили в Россию 52 армянские фуры с алкоголем (коньяка и вина). Об этом заявил министр экономики Армении Геворк Папоян, на обсуждении отчета о выполнении госбюджета за 2024 год.
-
2025-06-05 19:52
Школы и детские сады закрываются по всей Армении. Об этом написала на своей странице в Facebook супруга экс-главы МИД Армении Нани Осканян, касаясь сегодняшнего заявления премьер-министра РА Никола Пашиняна о том, что в свое время в Дилижане последней было предоставлено здание детсада.
-
2025-06-05 19:49
Новый КПП в Мегри, на границе с Ираном, строящийся на кредит Европейского Банка реконструкции и развития, готов лишь на 11,5%. Об этом заявил председатель парламентской комиссии по региональной и евразийской интеграции Вагаршак Акопян в ходе обсуждения отчета о выполнении госбюджета Армении за 2024 год.