Պուտին. Համավարակի ընթացքում անհրաժեշտ է «վերացնել սահմանափակումներն ու պատժամիջոցները»
Նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանում, ասել է, որ համավարակի ընթացքում համաշխարհային տնտեսությունը վերականգնելու համար անհրաժեշտ է «վերացնել սահմանափակումներն ու պատժամիջոցները»:
«Կցանկանայի մեկ անգամ ևս ուշադրություն հրավիրել Ռուսաստանի առաջարկի վրա, այսպես կոչված, կանաչ միջանցքների ներմուծման վերաբերյալ՝ զերծ առևտրային պատերազմներից և պատժամիջոցներից, նախ և առաջ առաջին անհրաժեշտության ապրանքների, սննդի, դեղամիջոցների, անձնական պաշտպանիչ միջոցների համար, որոնք հատուկ պահանջարկ ունեն համավարակի դեմ պայքարում:
Ընդհանրապես, համաշխարհային առևտուրը խոչընդոտներից, արգելքներից, սահմանափակումներից, անօրինական պատժամիջոցներից ազատելը կարող է լավ օգնություն լինել գլոբալ աճը վերականգնելու և գործազրկությունը կրճատելու համար: Այսպես, ըստ փորձագետների, այս տարվա երկրորդ եռամսյակում աշխարհում զբաղվածության լրիվ կամ մասնակի կրճատումը համարժեք է 400 միլիոն աշխատատեղի կորստի, և ամեն ինչ պետք է արվի, որպեսզի այդպիսի գործազրկությունը չդառնա լճացող, որպեսզի մարդիկ վերադառնան աշխատանքի, կարողանան ապահովել իրենց ընտանիքները և ոչ թե հայտնվեն աղքատության ճիրաններում՝ առանց կյանքի հեռանկարների:
Սա իսկապես ամենասուր գլոբալ սոցիալական խնդիրն է, ուստի քաղաքականության առաքելությունն այժմ առևտրի, համատեղ նախագծերի և արդար մրցակցության համար ճանապարհ հարթելն է, և ոչ թե բիզնեսի ու գործարար նախաձեռնության ձեռքերը կապելը»,- ասել է նա, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 18:25
Президент Турции Реджеп Тайип Эрдоган резко осудил атаку Израиля на Иран, отметив, что израильская администрация пытается втянуть весь регион и мир в катастрофу, передает ТАСС.
-
2025-06-13 18:23
Правительство Ирана провело экстренное заседание в связи с ударами Израиля. Об этом сообщает пресс-служба президента Ирана Масуда Пезешкиана.
-
2025-06-13 18:21
Военная операция Израиля против Ирана только начинается, страна готова к ответным действиям со стороны Тегерана, заявил пресс-секретарь Армии обороны Израиля (ЦАХАЛ) Эфи Дефрин.
-
2025-06-13 18:21
Премьер-министр Израиля Биньямин Нетаньяху планирует провести ряд телефонных разговоров с мировыми лидерами, включая президента России Владимира Путина, на фоне эскалации с Ираном, сообщила канцелярия премьера.