«Ուզում եմ մեկնել Ռուսաստան» ակցիայի 20 մասնակից հացադուլ են հայտարարել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Ուզում եմ Ռուսաստան մեկնել» ակցիայի մասնակիցներին ու խոստացել է անել հնարավոր ամեն բան՝ Ռուսաստան մեկնելու նրանց պահանջը բավարարելու համար։ Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ակցիայի կազմակերպիչներից Արթուր Ոսկանյանը։
Նա տեղեկացրեց նաև, որ սեպտեմբերի 22-ին, ժամը 22:00 –ին ակցիայի 20 մասնակից հացադուլ են հայտարարել ու գիշերել են կառավարության շենքի դիմաց։ Նրանց թվում նաև կանայք կան։ Ցուցարարները նախկինի պես վարչապետից պահանջում են արդյունավետ բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ, որ վերջինը բացի սահմանները Հայաստանի քաղաքացիների համար։
«Վարչապետը վաղ առավոտյան ընդունեց մեզ։ Շատ սիրալիր էր ու բացատրեց, որ կորոնավիրուսի տարածման տեմպերի պատճառով իրավիճակը բարդ է։ Այնուամենայնիվ, խոստացավ հնարավորինս կարճ ժամկետում լուծել հարցն ու քննարկել այն Եվրասիական միջխորհրդարանական խորհրդի նիստում։ Սակայն ասացինք, որ չենք կարող այդքան սպասել», - նշեց Ոսկանյանը։
Նա վստահեցրեց, որ Փաշինյանին մանրամասն ներկայացրել է ակցիայի մասնակիցների խնդիրները, ու նա ըմբռնումով է մոտեցել։
Նա ասաց, որ հացադուլն ու բողոքի ակցիաները շարունակելու են այնքան ժամանակ, մինչև հարցը չլուծվի, ու նրանք չկարողանան Ռուսաստան մեկնել։ Նրանց մի մասն այնտեղ աշխատանք ունի, որոշների էլ ընտանիքն է Ռուսաստանում։
Սեպտեմբերի 21-ին հանվել են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների քաղաքացիների՝ օդային ճանապարհով Ռուսաստան մուտք գործելու սահմանափակումները։ Բացառություն են կազմում ՀՀ քաղաքացիները։ Ռուսաստան մուտք գործելու սահմանափակումները հանվել են Բելառուսի, Ղազախստանի ու Ղրղզստանի քաղաքացիների համար։ Պատճառը կարող է լինել Հայաստանում տիրող համաճարակաբանական իրավիճակը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).