Երվանդ Խունդկարյան. Ինձ վրա չեն կարող ազդել
Այս պահի դրությամբ ո՛չ ՍԴ նախագահի պաշտոնում առաջադրման, ո՛չ չառաջադրման մասին որոշում չունեմ։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահի պաշտոնում իր հնարավոր առաջադրմանը։
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանն այսօր ընտրելու է ՍԴ նախագահ։
Հարցին՝ որևէ քննարկում չի՞ եղել, Երվանդ Խունդկարյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ քննարկումը կլինի աշխատակարգային նիստում։
Դիտարկմանը, եթե Հրայր Թովմասյանի թեկնածությունն առաջադրվի, կշարունակի՞ ՍԴ-ում ճգնաժամ լինել, Երվանդ Խունդկարյանը նկատեց՝ այն անձը, ով կընտրվի աշխատակարգային նիստում փակ, գաղտնի քվեարկությամբ, լուծումը կլինի օրենքի պահանջներին համապատասխան։
Անդրադառնալով շրջանառվող լուրերին, որ Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը թողել է և ՍԴ է եկել այն երաշխիքով, որ պետք է դառնա ՍԴ նախագահ, Երվանդ Խունդկարյանն ասաց. «Չի կարող երբևէ նման երաշխիքներ լինել և նման քննարկում չի եղել, որպեսզի դատական ատյանի որևէ դատավոր ՍԴ դատավոր դառնա, նախ պետք է Դատավորների ընդհանուր ժողովն ընտրեր, պետք է ԱԺ-ն ընտրեր և պետք է ՍԴ դատավորներն ընտրեին։ Որևէ մեկը նման երաշխիք չէր կարող տալ և որևէ մեկը որևէ երաշխիք չի էլ տվել»,-ասաց Երվանդ Խունդկարյանը՝ ընդգծելով, որ իր համար ավելի արժեքավոր է դատավորի դատական գործառույթ իրականացնելը։
Դիտարկմանը՝ տարիներ շարունակ աշխատել է նախորդ իշխանության օրոք, այժմ որևէ գործի շրջանակում չե՞ն կարող ազդել նրանք, Երվանդ Խունդկարյանն նշեց. «Ցանկացած անձի կարող են ցանկացած իշխանության հետ կապել։ Ես ՀՀ գերագույն դատարան աշխատանքի եմ անցել Հանրապետության առաջին նախագահի օրոք։ Աշխատանքս փոխել եմ և տնտեսական դատարանում եմ աշխատել Հանրապետության երկրորդ նախագահի օրոք։ Վճռաբեկ դատարան թե՛ դատավոր, թե՛ պալատի նախագահ նշանակվել եմ Հանրապետության երկրորդ նախագահի օրոք, Վճռաբեկ դատարանի նախագահ ընտրվել եմ 2018 թվականի հեղափոխությունից հետո, երբ որևէ մեկ կուսակցության դոմինանտ կարծիք չէր կարող ազդել ընտրության վրա։ Ընտրվել եմ ՍԴ անդամ արդեն 2020 թ.-ին։ Խնդրում եմ հայտնեք, ես ո՞ր իշխանության մարդն եմ։ Ինձ վրա չեն կարող ազդել»,-հավելեց Երվանդ Խունդկարյանը, տեղեկացնում է PastInfo.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: