Последние новости

Արևիկ Պետրոսյանը չի առաջադրվի ՍԴ նախագահի պաշտոնում, այլ թեկնածուի ևս չի առաջադրի

Սահմանադրական դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանը ՍԴ նախագահի պաշտոնում չի առաջադրվելու, որևէ այլ դատավորի թեկնածություն ևս չի առաջադրելու, այա մասին նա ասաց ՍԴ դիմաց՝ լրագրողների հետ զրույցում։

«Իմ կողմից առաջադրումներ չեն կատարվելու, ինքնաառաջադրում չի կատարվելու», - ասաց նա։

Հարցին, թե ունի արդյոք ֆավորիտ թեկնածու, Արևիկ Պետրոյսնաը պատասխանեց.

«Այս պահի դրությամբ դեռևս չկա առաջադրված թեկնածու, կտեսնենք, թե ովքեր կառաջադրեն իրենց թեկնածությունը, ինչպիսի ելույթներ կունենան, ինչ գնահատական կտան ստեղծված իրավիճակին, ինչպես կպատկերացնեն ստեղծված իրավիճակի հանգուցալուծումները, ըստ այդմ էլ մոտեցում և դիրքորոշում կունենանք», տեղեկացնում է Aysor.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ